▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերենից պիտի վերանան այս բառերը` քաղբանտարկյալ, ԿԳԲ, օլիգարխ, կլան, ածական անուն…

 

«Հազարամյակներ շարունակ պանդխտացած` ինչքան վատ բան ասես տեսած ժողովուրդ ենք: Էլ վատ բան չի մնացել , այլևս ազգային փայլուն միտքը չի կարողանում մի կարգին համախմբված դժբախտություն  կազմակերպել: Աշխարհն էլ ` մի տեսակ  կարծես սկսել է ավելի ուշադիր լինել մեր նկատմամբ և մեր տարածաշրջանում կատարվող իրադարձություններին մեծ նշանակություն է տալիս: Ուրեմն ժամանակն է ամբողջական դառնալ, մաքրվել ավելորդից ու աղբից: Հողին ու ջրին  պիտի սկսենք  վերաբերվել անարատ :Պիտի փոխենք գավառամտության ժամանակաշրջանը, պիտի ինտեգրվենք աշխարհի լավագույն  և առաջատար գաղափարներին,  պահելով մեր գույնն  ու ասելիքը` բոլոր բնագավառներում: Պիտի տուն վերադառնա , 5 միլիոն հայրենիք սիրող մարդ:Երկրի ապագայի անելիքները պիտի հասկանալի լինի նախ և առաջ հասարակությանը, այլ ոչ թէ ինչ որ կաբինետների տերերի: Իսկ այդ կաբինետներում պիտի աշխատեն միայն բանիմաց, փայլուն մասնագետներ:Ամբողջ աշխարհից` հարկավոր է տուն հրավիրել բոլոր բնագավառներում հանրահայտ,ամեն մեկը իր ոլորտում ծանրակշիռ նշանակություն ունեցող հայ մարդկանց` մի մեծ համաժողովի, որտեղ կպայմանավորվեն , թե ինչպիսի ապագա զարգացում կարող է ունենալ երկիրը: Ինտերնետն ու հեռուստատեսությունը պիտի օգտագործել այնպես ,որ վերանա սփյուռք հայրենիք կտրվածությունը: Քաղ բանտարկյալ, ԿԳԲ,օլիգարխ, կլան , էլիտա,ռազբորկա, ածական անուն և նման անօրակ ու մազալու բառերը պիտի վերանան հայերենից:
   Մեր գցած սերմերը, աշխարի տարբեր անկյուններում, վաղուց պտուղ են դարձել, հարկավոր է մարդավարի և սիրով քաղել պտուղը ու լցնել հարազատ տան սեղաններին ,որպեսզի հայը ապրի ու շենանա ամբողջությամբ: 
    Մնաց ամենադժվարը, որ ցանկությունս արագ իրականանա»,-գրել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Հազարամյակներ շարունակ պանդխտացած` ինչքան վատ բան ասես տեսած ժողովուրդ ենք: Էլ վատ բան չի մնացել , այլևս ազգային փայլուն միտքը չի` կարողանում մի կարգին համախմբված դժբախտություն  կազմակերպել: Աշխարհն էլ  մի տեսակ  կարծես սկսել է ավելի ուշադիր լինել մեր նկատմամբ և մեր տարածաշրջանում կատարվող իրադարձություններին մեծ նշանակություն է տալիս: Ուրեմն ժամանակն է ամբողջական դառնալ, մաքրվել ավելորդից ու աղբից: Հողին ու ջրին  պիտի սկսենք  վերաբերվել անարատ :Պիտի փոխենք գավառամտության ժամանակաշրջանը, պիտի ինտեգրվենք աշխարհի լավագույն  և առաջատար գաղափարներին,  պահելով մեր գույնն  ու ասելիքը` բոլոր բնագավառներում: Պիտի տուն վերադառնա , 5 միլիոն հայրենիք սիրող մարդ:Երկրի ապագայի անելիքները պիտի հասկանալի լինի նախ և առաջ հասարակությանը, այլ ոչ թէ ինչ որ կաբինետների տերերի: Իսկ այդ կաբինետներում պիտի աշխատեն միայն բանիմաց, փայլուն մասնագետներ:Ամբողջ աշխարհից` հարկավոր է տուն հրավիրել բոլոր բնագավառներում հանրահայտ,ամեն մեկը իր ոլորտում ծանրակշիռ նշանակություն ունեցող հայ մարդկանց` մի մեծ համաժողովի, որտեղ կպայմանավորվեն , թե ինչպիսի ապագա զարգացում կարող է ունենալ երկիրը: Ինտերնետն ու հեռուստատեսությունը պիտի օգտագործել այնպես ,որ վերանա սփյուռք հայրենիք կտրվածությունը: Քաղ բանտարկյալ, ԿԳԲ,օլիգարխ, կլան , էլիտա,ռազբորկա, ածական անուն և նման անօրակ ու մազալու բառերը պիտի վերանան հայերենից:

   Մեր գցած սերմերը, աշխարի տարբեր անկյուններում, վաղուց պտուղ են դարձել, հարկավոր է մարդավարի և սիրով քաղել պտուղը ու լցնել հարազատ տան սեղաններին ,որպեսզի հայը ապրի ու շենանա ամբողջությամբ: 

    Մնաց ամենադժվարը, որ ցանկությունս արագ իրականանա»,-գրել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more