▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ-ճապոնական ընտանիքում կարեւորում են սերը, ոչ թե գենը

Ա1+-ը գրում է․Լիլիթն ու Արիհիկոն հայ-ճապոնական գեղեցիկ ու համերաշխ ընտանիքի վառ օրինակ են: Հանդիպել են Հայաստանում ու որոշել իրենց ապագան կառուցել հենց այստեղ:

Ազգությամբ, մշակույթով ու կրոնով տարբեր  այս մարդիկ վայրկյան անգամ չեն մտածել շրջապատի արձագանքի մասին: Կարեւորել են միայն սերը։

Վերջին օրերին համացանցում մեծ  արձագանք էր գտել հայ աղջկա, նրա սեվամորթ ամուսնու եւ երեխայի լուսանկարը:  Մարդկանց մի  խումբ քննադատում էր աղջկան՝ օտարերկրացու հետ ամուսնանալու համար: 

«Ես էլ նախկինում մտածում էի, որ պետք է գենը պահել, բայց հիմա հասկանում եմ, որ ամուսնանալով կյանքդ կապում ես մեկի հետ, եւ ինչու պետք է չընտրեմ մարդու, ում սիրում եմ, այլ ընտրեմ մարդու, ում կընդունի շրջապատս»,- ասում է Լիլիթը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը զարմանում  է, որ խառնամուսնությունների մասին նոր են սկսել խոսել:  Նա հիշեցնում է ամեն տարի հայազգի մի քան տասնյակ տղամարդիկ Ռուսաստանի դաշնությունում ամուսնանում են այլազգի կանանց հետ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more