▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համլետ Հարությունյանը գեներալ Մանվելի Apple Watch ժամացույցի ու իր Guess-ի մասին . aravot.am

Aravot.am-ը գրում է.

Դուք ինչ-որ բրենդների հետեւից ընկնո՞ւմ եք, որ, ասենք, Apple-ի կամ Swatch-ի ժամացույց կրեք: Այսօր Aravot.am-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը ոտքից գլուխ իրեն ցույց տվեց՝ ասելով. «Ի՞նչ բրենդ, ես ինքս բրենդ եմ էլի, ես դրա կարիքն ունե՞մ: Էդ բրենդի կարիքն ունեն էն մարդիկ, որոնք ինքնահաստատման ուրիշ Ճանապարհ չունեն: Իմ կենսագրությունը ինձ թույլ չի տալիս ես բրենդներին ուշադրություն դարձնեմ»:

Մեր հարցին՝ ի՞նչ ժամացույց եք կրում՝ նա պատասխանեց. «Չգիտեմ, կինս է նվիրել, ժամացույց է, էլի»:

Երբ նկատեցինք, որ Guess է, վատ չի, եթե պատենդ չի՝ Համլետ Հարությունյանը միանգամից արձագանքեց. «Չէ, հաստատ պատենդ ա»: Հիշեցնենք, որ սոցցանցերում քննարկվում է գեներալ Մանվել Գրիգորյանի Apple watch ժամացույցը, որի արժեքը 12 հազար դոլար է:

ՀՀԿ պատգամավորն ասաց, որ արդեն ջղայնացել է ու որոշում է կայացրել. «Սրանից հետո տեսնում եմ, որ մարդիկ էդ բրենդներով, չգիտեմ ինչերով իրենց ռեկլամում են, ես սրանից հետո իմ կենսագրության որոշ դեպքեր պիտի հանրությանը ներկայացնեմ: Ես արդեն ասեցի, որ բրենդի կարիք չունեմ, ես ինքս իմ բրենդն եմ»:

Թե ինչպես է իրեն «ռեկլամ» անելու պատգամավորը, ֆեյսբուքյան էջո՞վ, նա պատասխանեց. «Այ մարդ, ես ի՞նչ իմանամ, մի բանով ներկայացնելու եմ: Օրինակ, լրատվությունը սենսացիաներ է սիրում: Անհատներին գնահատելու մեխանիզմներ գոյություն չունեն»: Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, Համլետ Հարությունյանն ասաց, որ Արցախի հերոսի բացթողումները դարձնել հասարակական քննարկման առարկա ընդունելի չէ. «Ես չգիտեմ ով ինչ կասի, բայց մեր պատմությունը լիքն է այդպիսի օրինակներով: Այսօր Անդրանիկի նկարները, չգիտեմ ինչերը պաշտում են, բայց ծանոթ չեն, թե Անդրանիկի գլխին էս նույն ժողովրդի ներկայացուցիչներն ինչ են բերել, երբ Անդրանիկին մեղադրում էին դավաճանության, չգիտեմ ինչերի մեջ: Անկախ նրանից, թե ես ինչ վերաբերմունք ունեմ կատարված դեպքերի նկատմամբ, պարտադիր չի, որ բոլորս մեր կարծիքն ասենք»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more