Թարմացված․ Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կենտրոնի քրեական ոստիկանի` առավոտից ինձ փնտրելու պատճառը Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վարած Imnemnimi հաղորդման ժամանակ արած իմ որոշ ձեւակերպումներն են եղել , սա ըստ ոստիկանի
Ես իհարկե այդպես չեմ մտածում
Կասեմ ինչու
Բայց հիմա ճանապարհին եմ ու միայն ասեմ , որ հարգալից խոսեց, բացատրեցի ես ինչն ինչու եմ ասել, կիսատ բան չմնաց, ասաց հաղորդում տուր, չտվեցի իհարկե` օգտվելով իմ իրավքւնքից
Ասաց մի հատ գոնե բացատրություն, կրկին մերժեցի .. եւ բարի ժպիտով իրար հրաժեշտ տվեցինք
Իսկ թե ում ինչ էր պետք այս հանդիպումից քիչ հետո կգրեմ իմ։տեսակետը
Նարեկ Սամսոնյան ջան,նորհակալ եմ քեզ դե էս ինչ ռեզոնանս էր տվել լայվդ)
Դե իսկ Վազգենին շնորհակալ եմ միշտ իրա սուր հումորով մեր բորշ վիճակը նկարագրելու եւ վստահության համար:
Ապրեք բոլորդ, ովքեր հետաքրքրված էին գրում ու զմագում էիննորհակալ եմ, մարդիկ
Մենք ուժեղ ենք միասին:
***
Ոստիկանությունն այցելել է լրագրող Սյուզի Բադոյանի տուն` եթերում արված հայտարարության համար. այս մասին ուղիղ երթերում հայտնեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակ Նարեկ Սամսոնյանը։
Նա նշեց, որ Սյուզի Բադոյանը «Իմնեմնիմի» հաղորդաշարին, երբ հյուր է եղել, հայտարարել է, որ իր տեղեկություններով դպրոցներից մեկում միջին դասարանցու թմրամիջոց են տվել։
«Եվ մեր հերոս ոստիկանները, նվազագույնը տիկին նախարարի իմացությամբ, երբ չորս բոլորը սպանություններ են, գնում են և Սյուզիին ասում են՝ պետք է գաս, որ հաղորդում ներկայացնես հանցագործության մասին։ էն որ մեր եթերը նայում են և դա իրենց ամենասիրած հաղորդումն է և մեր հետևից ընկած են՝ նորություն չէ։ Նախ՝ Սյուզին չի պնդել, որ դա 100 տոկոս ճշմարտություն է, բայց դա ի՞նչ նպատակով է արվում, որպեսզի Բարդոյան Սյուզիի հայտարարությունից հետո ասեն, որ այս հայտարարությունը զրպարտություն է և քրեական գործ սարքեն Բադոյանի վրա»,-ասաց նա։


