▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու առեղծվածային մահվան հետքերով. ինչ էր արել դեպքից առաջ քաղաքապետի թեկնածուի որդին

 

Սեպտեմբերի 20-ին նախընտրական Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Քաղաքապետի՝ ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդուն՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանին, հայտնաբերել են մահացած՝ գլխի շրջանում, ավելի կոնկրետ՝ ականջի հետեւում, ստացած հրազենային վնասվածքով: Դեպքը ոչ միայն Գյումրիում, այլեւ երիտասարդի հարազատների համար առեղծված է դարձել: Բանն այն է, որ փաստի առթիվ հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին (արժանապատվությունը նվաստացնելու ճանապարհով ինքնասպանության հասցնելը) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրելը), իսկ մահացածի մերձավոր շրջապատում գտնվողները չեն հավատում, որ նա կարող էր ինքնասպանության դիմել. դրան դրդող հանգամանքներ երբեւէ չեն եղել: Ինչ լուրեր են շրջանառվել մինչ այս պահը Նախ նշենք, որ դեպքից անմիջապես հետո խոսվում էր այն մասին, որ կատարվածը քաղաքական միտումների հետեւանք էր: Գյումրեցիների շրջանում խոսվում է, թե դեպքի նախորդ օրը Գյումրու «Շառլ Ազնավուր» հրապարակում Վ. Գրիգորյանի մրցակիցները պաստառներ էին փակցրել, որի վրա պատկերված են եղել զառեր՝ «Հաջողության բանաձեւը» վերտառությամբ: Նույն խոսակցությունների համաձայն՝ սա ակնարկ էր Վ. Գրիգորյանի՝ Ապարի հաջողություններին ուղղված: Գյումրեցիները նշում են, որ Վ. Գրիգորյանը տարիներ առաջ հայտնի էր որպես «լավ զառ խաղացող»։ Գյումրեցիների պատմելով՝ պաստառը տեղադրելու մտահղացումը եղել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդունը՝ Միսակինը: Նա ՀՀԿ-ի շտաբի մի քանի անդամների հետ որոշել է ծածուկ չար կատակ մոգոնել: Երեկ երեկոյան Ա. Գրիգորյանը գնացել է, որպեսզի պոկի պաստառը, եւ այստեղ նրան են մոտեցել մի քանի հոգի, եւ բախում է տեղի ունեցել: Հարկ ենք համարում նշել, որ «Գյումրեցու ոգի» կուսակցության նախագահ Սահակ Սարադյանը հաստատել է, որ պաստառն իրենց կուսակցությունն է կախել, որը դեպքից հետո իրենց իսկ նախաձեռնությամբ հանվել է՝ միաժամանակ հայտարարելով, որ իրենք աբսուրդ են որակում պաստառի պատճառով ինքնասպանության գնալը: Ի դեպ, նշված կուսակցության հիմնադիրը Գյումրու գործող քաղաքապետ Ս. Բալասանյանն ու նրա որդին են՝ Միսակ Բալասանյանը: Իսկ նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո, ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Ս. Սարադյանը, քննչական մարմինն իրեն կամ կուսակցության այլ անդամների հարցաքննության չի կանչել: Ըստ գյումրեցիների՝ Գրիգորյան եղբայրները քաղաքում խաղաղասեր տղաների համբավ ունեն, նրանց հետ կապված երբեւէ որեւէ ավելորդ խոսակցություններ կամ նրանց մասնակցությամբ միջադեպեր չեն եղել: Ինչ է մեկնաբանում դատախազը Կատարվածից հետո Գյումրիում առաջադրված բոլոր կուսակցությունները ժամանակավորապես դադարեցրին քարոզարշավները, քաղաքում Անկախության 25-րդ տարեդարձը եւս չնշվեց: Խոսակցություններ կան, որ որոշ խանութներ եւ առեւտրի կրպակներ փակվել են: Հանրապետության 2-րդ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը հանգիստ չի տալիս բնակիչներին: Կատարվածը սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն. հարցեր են, որոնց պատասխանները հստակ չունի նաեւ իրավապահ համակարգը: Նախ նշենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը «Առաջին» լրատվականի հետ զրույցում կարեւոր մի հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրել: Էնֆիաջյանի փոխանցմամբ՝ իր կուսակցի որդին աջլիկ է, իսկ կրակոցն արձակվել է ձախ ձեռքով: Ըստ երեւույթին, ԲՀԿ-ականը հայտնում է, որ հրազենային վնասվածքը Ա. Գրիգորյանը ստացել է ձախ ականջի հատվածում: Համենայնդեպս, ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությունը վնասվածքի մանրամասների մասին տեղեկություններ չի պարունակում: Պաշտոնական աղբյուրից միայն հայտնի է դարձել այն, որ երիտասարդը հրազենային վնասվածքը ստացել է իրենց առանձնատան նկուղում արձակված կրակոցի արդյունքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ։ 
Ամբողջական հոդվածը

armlur.am-ը գրում է. Սեպտեմբերի 20-ին նախընտրական Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Քաղաքապետի՝ ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդուն՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանին, հայտնաբերել են մահացած՝ գլխի շրջանում, ավելի կոնկրետ՝ ականջի հետեւում, ստացած հրազենային վնասվածքով:

Դեպքը ոչ միայն Գյումրիում, այլեւ երիտասարդի հարազատների համար առեղծված է դարձել: Բանն այն է, որ փաստի առթիվ հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին (արժանապատվությունը նվաստացնելու ճանապարհով ինքնասպանության հասցնելը) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրելը), իսկ մահացածի մերձավոր շրջապատում գտնվողները չեն հավատում, որ նա կարող էր ինքնասպանության դիմել. դրան դրդող հանգամանքներ երբեւէ չեն եղել:

Ինչ լուրեր են շրջանառվել մինչ այս պահը

 

Նախ նշենք, որ դեպքից անմիջապես հետո խոսվում էր այն մասին, որ կատարվածը քաղաքական միտումների հետեւանք էր: Գյումրեցիների շրջանում խոսվում է, թե դեպքի նախորդ օրը Գյումրու «Շառլ Ազնավուր» հրապարակում Վ. Գրիգորյանի մրցակիցները պաստառներ էին փակցրել, որի վրա պատկերված են եղել զառեր՝ «Հաջողության բանաձեւը» վերտառությամբ: Նույն խոսակցությունների համաձայն՝ սա ակնարկ էր Վ. Գրիգորյանի՝ Ապարի հաջողություններին ուղղված: Գյումրեցիները նշում են, որ Վ. Գրիգորյանը տարիներ առաջ հայտնի էր որպես «լավ զառ խաղացող»։

Գյումրեցիների պատմելով՝ պաստառը տեղադրելու մտահղացումը եղել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդունը՝ Միսակինը: Նա ՀՀԿ-ի շտաբի մի քանի անդամների հետ որոշել է ծածուկ չար կատակ մոգոնել: Երեկ երեկոյան Ա. Գրիգորյանը գնացել է, որպեսզի պոկի պաստառը, եւ այստեղ նրան են մոտեցել մի քանի հոգի, եւ բախում է տեղի ունեցել:

Հարկ ենք համարում նշել, որ «Գյումրեցու ոգի» կուսակցության նախագահ Սահակ Սարադյանը հաստատել է, որ պաստառն իրենց կուսակցությունն է կախել, որը դեպքից հետո իրենց իսկ նախաձեռնությամբ հանվել է՝ միաժամանակ հայտարարելով, որ իրենք աբսուրդ են որակում պաստառի պատճառով ինքնասպանության գնալը: Ի դեպ, նշված կուսակցության հիմնադիրը Գյումրու գործող քաղաքապետ Ս. Բալասանյանն ու նրա որդին են՝ Միսակ Բալասանյանը:

Իսկ նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո, ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Ս. Սարադյանը, քննչական մարմինն իրեն կամ կուսակցության այլ անդամների հարցաքննության չի կանչել:

Ըստ գյումրեցիների՝ Գրիգորյան եղբայրները քաղաքում խաղաղասեր տղաների համբավ ունեն, նրանց հետ կապված երբեւէ որեւէ ավելորդ խոսակցություններ կամ նրանց մասնակցությամբ միջադեպեր չեն եղել:

Ինչ է մեկնաբանում դատախազը

 

Կատարվածից հետո Գյումրիում առաջադրված բոլոր կուսակցությունները ժամանակավորապես դադարեցրին քարոզարշավները, քաղաքում Անկախության 25-րդ տարեդարձը եւս չնշվեց: Խոսակցություններ կան, որ որոշ խանութներ եւ առեւտրի կրպակներ փակվել են:

Հանրապետության 2-րդ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը հանգիստ չի տալիս բնակիչներին: Կատարվածը սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն. հարցեր են, որոնց պատասխանները հստակ չունի նաեւ իրավապահ համակարգը: Նախ նշենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը «Առաջին» լրատվականի հետ զրույցում կարեւոր մի հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրել: Էնֆիաջյանի փոխանցմամբ՝ իր կուսակցի որդին աջլիկ է, իսկ կրակոցն արձակվել է ձախ ձեռքով: Ըստ երեւույթին, ԲՀԿ-ականը հայտնում է, որ հրազենային վնասվածքը Ա. Գրիգորյանը ստացել է ձախ ականջի հատվածում: Համենայնդեպս, ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությունը վնասվածքի մանրամասների մասին տեղեկություններ չի պարունակում: Պաշտոնական աղբյուրից միայն հայտնի է դարձել այն, որ երիտասարդը հրազենային վնասվածքը ստացել է իրենց առանձնատան նկուղում արձակված կրակոցի արդյունքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ։ 

Ամբողջական հոդվածը`սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more