▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում մի քանի օրով կփակվեն որոշ խանութներ և սննդի կետեր

armlur.am-ը գրում է. Ինչպես հայտնի է, Գյումրիում քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին երեկ հայտնաբերվել էր իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Գյումրեցիների շրջանում խոսվում է այն մասին, որ Գրիգորյան եղբայրները քաղաքում խաղաղասեր տղաների համբավ ունեն, նրանց հետ կապված երբևէ որևէ ավելորդ խոսակցություններ, կամ նրանց մասնակցությամբ միջադեպեր չեն եղել:

Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն` Գյումրիում այսօր որոշ խանութներ ու սննդի օբյեկտներ մի քանի օրով կդադարեցնեն իրենց գործունեությունը: Ասում են, թե դրանց սեփականատերերը Գրիգորյանների մտերիմներն են:

Կատարվածի մասին մարդիկ նոր տեղեկություններ չունեն:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more