▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում կրակոցներ են հնչել

Lurer.com-ը գրում է.

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Գյումրիի «Եռանկյունի» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչել: Կայքի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը նշեց, որ այս պահին այդ տեղեկությունները ստուգվում են, որևէ հստակ փաստական տվյալներ առկա չեն: 

«Ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից ստուգվում է տեղեկությունների իսկությունը: Ոստիկանությունը նման տեղեկություն է ձեռք բերել և այս պահին ստուգում են»,- ասաց դատախազը և հավելեց՝ այս պահին որևէ այլ տեղեկություն հայտնել չի կարող: 

Իսկ Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում նշեց՝ նման տեղեկություն է ստացվել, կատարվում են ստուգումներ: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more