▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործատուն մերսողին պարտադրել է սեռական հարաբերություններ ունենալ հաճախորդների հետ

Shamshyan.com-ը գրում է.

Կայքի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 29-ամյա Մարինե Մանուկյանի հայտարարության հիման վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ մարտ ամսին աշխատանք գտնելու նպատակով List.am ինտերնետային կայքում տեղեկություն է հայտնաբերել մերսողի աշխատանքի վերաբերյալ և այդ հայտարարության հետքերով Մ. Մանուկյանը զանգահարել է Գագիկ Հարությունյանին։ Այնուհետև հանդիպելով Գ. Հարությունյանին՝ միասին գնացել են Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող «Դելֆին» մերսման սրահ։ Արդեն սրահում Գ. Հարությունյանը, այնուհետև նրանց միացած Նարեկ Մելքոնյանը Մ. Մանուկյանին ծանոթացրել են աշխատանքային պայմաններին, մատուցված ծառայություններին ու սակագներին։ Որոշ ժամանակ անց արդեն, երբ Մ. Մանուկյանը աշխատանքի է անցել «Դելֆին» մերսման սրահում, Գ. Հարությունյանը նրան հայտնել է, որ գոյություն ունի նաև մերսման այլ տեսակ, որը կոչվում է «անհատական մերսում»։ Մարինեի հարցին, թե ինչ է նշանակում անհատական մերսում, Գ. Հարությունյանը հայտնել է՝ հաճախորդի հետ պետք է սեռական հարաբերության մեջ մտնի և ինքը աշխատանքը չկորցնելու համար Գ. Հարությունյանի պարտադրմամբ մի քանի «կատարել է անհատական մերսում» տեսակը։

Առավել մանրամասն` սկզբանղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more