▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտնականները 3D մոդելավորման միջոցով վերծանել են Հին Կտակարանի հնագույն մասը

ԱՄՆ-ից և Իսրայելից մասնագետների խումբը, օգտագործելով 3D մոդելավորում և ռենտգենյան ճառագայթում, վերծանել է հին հրեական ձեռագիրը, որը բացելու համար եղել է չափազանց փխրուն:

Այդ մասին հրապարակված է Science Advances պարբերականում:

Հին փաստաթուղթը հայտնաբերվել է 1970 թվականին: Դա եղել է այրված Էյն-Գեդի սինագոգում գտնված հին մագաղաթե գալարի վերջին կտորը:

Ճակատագրի հեգնանքով` այնտեղ նկարագրված է, թե ինչպես անել զոհաբերության կրակը Հին Կտակարանի աստվածությանը չզայրացնելու համար:

Ձեռագիրը պարունակում է հատվածներ Աստվածաշնչից՝ Ղևտացոց գրքից, թվագրված մ.թ.ա. III-IV դարով:

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more