▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Ալեքսանյանը՝ Արթուր Ալեքսանյանի՝ վթարի ենթարկվելու մասին

Aysor.am-ը գրում է.

Համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհին ավտովթարի է ենթարկվել ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Կայքը լուրի իսկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց նրա հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանեց չեմպիոնի ընկերը:

«Այդ ամենը սուտ է, նման բան չի եղել: Ներկա պահին էլ Արթուրը պարապմունքի է», - մեզ հետ զրույցում նշեց Վաղարշակ Մինասյան:

Կապ հաստատեցինք նաև Օլիմպիական չեմպիոնի հայրիկի ու անձնական մարզչի՝ Գևորգ Ալեքսանյանի հետ:

«Դա սուտ է, նման բան չի եղել: Ես հետևողական եմ լինելու, թե ով է այդ սուտ լուրը տարածել, ու պատժելու եմ անպայման», - կայքի հետ զրույցը եզրափակեց Գևորգ Ալեքսանյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more