Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հանդիպել է Ախուրյանի տարածաշրջանի համայնքապետերի հետ: Վերջիններս ներկայացրել են իրենց համայնքներում առկա հիմնախնդիրները: Դրանք վերաբերել են ոռոգման ցանցերի կարգավորմանը, միջհամայնքային ճանապարհներին, համայնքներում մանկապարտեզների բացակայությանը, դպրոցների մասնաշենքերի նորոգմանը: Համայնքերի մեծ մասում առկա է գազաֆիկացման խնդիրը: Մարզպետը խոստացել է ֆինանսական առաջին իսկ հնարավորության դեպքում աջակցել նախ այն համայնքներին, որտեղ անավարտ է մնացել գազաֆիկացումը:
ՑԱՅԳ-ի տեսնյութը