▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթուղայինի վարորդը դաժան ծեծի է ենթարկել հեռախոսով երկար խոսող երիտասարդ ուղևորուհուն

ՌԴ քննչական մարմինները հետաքննություն են տանում երթուղայինի  վարորդի կողմից 16-ամյա քաղաքացուհուն ծեծի ենթարկելու փաստի առթիվ: Վարորդը աղջկան ծեծի է ենթարկել նրա համար, որ աղջիկը շատ երկար ու բարձրաձայն խոսել է հեռախոսով: Միջադեպը տեղի  ունեցել Մագնիտոգորսկում: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ 16-ամյա աղջիկը հիվանդանոցից վերադառնում էր տուն և ճանապարհին հեռախոսով խոսում էր մոր հետ: Աղջկա երկարաձգված խոսակցությունը հունից հանել է վարորդին, և նա դուրս է հանել աղջկան մեքենայից: Երբ աղջիկը փորձել է հակառակվել, վարորդը նրա գլխին մի քանի հարվածներ է հասցրել: Ականատեսները պնդում են, որ վարորդը աղջկան նախ ցեխաջրի մեջ է նետել, իսկ հետո էլ գլխին մի քանի հարված հասցրել: Հիվանդանոցից նոր դուրս գրված աղջկա համար այս միջադեպը կարող էր կյանք արժենալ: Նշվում է նաև, որ ուղևորներից ոչ ոք չի միջամտել  և աղջկան օգնության չի հասել:

Աղբյուր՝ ԲլոգՆյուզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more