▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկիրն ազատագրելու համար ենք արել. Արեգ Կյուրեղյանը ոտքի չի կանգնել դատարանում

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է: Արեգ Կյուրեղյանը ոտքի չի կանգնել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, երբ նիստերի դահլիճ է մտել դատավոր Աննա Մաթեւոսյանը: Դատավորը նրա նկատմամբ սանկիցա է կիրառել նախազգուշացման տեսքով:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Արեգի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: «Արեգը հայտարարեց, որ չի համարում, որ այդ մարմինը արդարադատություն իրականացնող մարմին է: Նա նաեւ հայտարարեց, որ այն ինչ արել են, արել են բաց ու պարզ եւ արել են երկիր ազատագրելու համար, եթե դատարանը պետք է դատի թող դատի ինքը խնդիր չունի»,-Արեգի խոսքերը մեզ փոխանեցեց Մուշեղ Շուշանյանը: Նա ասաց, որ Արեգի կալանքը երկարաձգելու համար քննիչը որպես հիմք ներկայացրել էր այն, որ նա ազատության մեջ գտնվելով կթաքնվի եւ կխոչընդոտի եւ քննությանը: Դատարանը մերժել է նաեւ պաշտպանական կողմի ներկայացրած գրավի միջնորդությունը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more