Armtimes.com-ը գրում է. Հոկտեմբերի 26-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու նիստում խոսելով մայրաքաղաքի տրանսպորտի համակարգի արդիականացման մասին, ասել էր. «Այժմ խորհրդակցությունների փուլում ենք, սակայն լուծումներն արդեն տեսանելի են, մեծ քաղաքների օրինակով ենք շարժվելու: Մեր նպատակն է նաեւ, որ Երեւանում ունենանք միասնական տոմս՝ ավտոբուս, մետրո, էլեկտրոտրանսպորտ և լինի մեկ օպերատոր։ Այսօր մենք ունենք 65 օպերատոր, մեր ժողովրդի ասած 65 գծատեր: Իսկ մեր ցանկությունն է, խորհրդատուի առաջարկն է, եւ նաեւ մեր առաջարկն է եղել, որ լինի մեկ օպերատոր, եւ այդ օպերատորի մեջ Երեւան համայնքն ունենա իր բաժնեմասը»։ Թե ինչ է իրենից ենթադրում տրանսպորտային համակարգի փոփոխությունները կայքը պարզել է Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ զրույցում:
– Պարոն Նիկոյան, ի՞նչ է իրենից ենթադրում մեկ օպերատորը, որը պետք է կանոնակարգի մայրաքաղաքում ուղեւորափոխադրումների ցանցը:
– Նախ նշենք, որ Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի կանոնակարգման խնդիրը նոր չի, որ Երեւանի քաղաքապետարանի օրակարգում է եւ քաղաքապետը նաեւ իր խոսքում նշեց, որ մինչեւ ընդհանուր համակարգային փոփոխությունները մենք աշխատանք տանում ենք, որպեսզի առկա ռեսուրսներով հնարավորինս կարողանանք ապահովել հասարակական տրանսպորտի աշխատանքը: Բայց, իհարկե, զուգահեռ աշխատանքներ են տարվում ամբողջությամբ համակարգային փոփոխության ուղղությամբ:
Մասնավորապես, մենք բազմիցս նշել ենք եւ գաղտնիք չէ, որ Երեւան քաղաքի գործող տրանսպորտային ցանցը համարում ենք ոչ արդյունավետ, առնվազն ֆինանսական առումով ոչ արդյունավետ եւ, բնականաբար, աշխատանքները սկսել ենք հենց այդ տեղից: «Ասիական զարգացման բանկ»-ի աջակցությամբ մենք հայտարարել ենք միջազգային խորհրդատվական կազմակերպության մրցույթ, որը պետք է մշակի նոր երթուղային ցանց, որի ներդրման քայլերի հաջորդականությունը: Բնականաբար, հաշվարկներ կիրականացվի առկա տրանսպորտային եւ անհրաժեշտ տրանսպորտային պարկի հետ կապված, կհաշվարկվի սակագնային հնարավորությունները, տոմսային համակարգի կիրառման հնարավորությունները: Այսինքն՝ ամբողջական փաթեթ պետք է ներկայացնի խորհրդատուն: Այս պահին մրցույթը կայացել է, վերջնական հաստատումների փուլում ենք, որից հետո կկնքվի պայմանագիր եւ խորհրդատուն 6 ամսվա ընթացքում պետք է ներկայացնի այդ ամբողջ փաթեթը:
– Ի՞նչ են ենթադրում այդ բարեփոխումները: Խնդրում եմ ավելի առարկայական ասեք:
– Առաջին հերթին, ես կցանկանայի անդրադառնալ հենց նոր երթուղային ցանցին: Մենք, երբ ասում ենք, որ ցանցն արդյունավետ չի, նկատի ունենք ֆինանսական կողմը: Անզեն աչքով տեսանելի է, որ գոյություն ունեցող երթուղիների գերակշիռ մասը կրկնվող հատվածներ ունեն: Մեզ պետք է ներկայացվի դասական, եվրոպական չափանիշներին համապատասխան երթուղային ցանց՝ բացառելով երթուղիների կրկնությունը: Դա պետք է ստանա մեր բնակչության հավանությունը, որովհետեւ դա որոշակի փոփոխություններ է ներկայացնելու նաեւ օգտվելու առումով:
Երեւան քաղաքը եզակի քաղաք է, որտեղ մեկ տրանսպորտային միջոցով կարելի է երթեւեկել քաղաքի ցանկացած վայրից մեկ այլ վայր: Դա բերում է ոչ արդյունավետության, իսկ արդյունավետ ցանցի առկայության դեպքում բնակիչները պետք է գիտակցեն, որ նրանք պետք է մեկ վայրից այլ վայր գնալիս, շատ դեպքերում փոխեն տրանսպորտային միջոցը: Դա, կարծում եմ, պետք է մանրամասն ներկայացվի հանրությանը, որ հասկանալի լինի նաեւ, որ լրացուցիչ բեռ, լրացուցիչ խնդիր չառաջացնի: Ամբողջ ծրագիրը կիրականացվի եվրոպական չափանիշներով, որը կնշանակի, որ մեր տրանսպորային միջոցները հագեցած կլինեն համապատասխան սարքավորումներով, որոնք առցանց ռեժիմով բնակիչներին հնարավորություն կտան իմանալու ցանկացած տրանսպորտային միջոցի ցանկացած կանգառ հասնելու ժամանակահատվածը:
Նոր երթուղային ցանցի պարագայում մեր կանխատեսումներով մենք նախատեսում ենք, որ Երեւան քաղաքում այլեւս չեն շահագործվի, այսպես ասած, «գազել» միկրոավտոբուսներ կամ, ընդհանրապես, միկրոավտոբուսներ, որն այլեւս կբացառի միկրոավտոբուսներում կանգնած մարդկանց երթեւեկելու հնարավորությունը: Տրանսպարտային պարկը բաղկացած կլինի մեծ, միջին եւ փոքր, բայց միայն ավտոբուսներից:
Առավել մանրամասն՝