Նոյեմբերի 16-ին, ժամը 14:40-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկվեց 30-ամյա Արսեն Ալոյանը: Նրան քրեական հետախույզները հայտնաբերեցին Երևանի Հովսեփ Օրբելու փողոցում: Նախկինում չդատապարտված Արսեն Ալոյանը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդ առևանգելու մեղադրանքով: