▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊԲՀ ռեկտոր կդառնա Արմեն Մուրադյանը. Միքայել Նարիմանյանը չի կարծում, թե իր դեմ աշխատել են

 

armtimes.com-ը գրում է. Իշխանությունները, կարծես թե, իրենց մեղավոր են զգում առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի առաջ, եւ նա շուտով նոր պաշտոն կունենա` դառնալով Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր:

Իհարկե, ռեկտորի պաշտոնում դե յուրե ոչ թե նշանակվում են, այլ ընտրվում մրցութային կարգով, ու հետեւաբար պետք է, որ հաղթողի անունը հայտնի լինի միայն դրանից հետո ու ոչ նախապես: Բայց այդ սկզբունքը գործում է ընդամենը թղթի վրա, իսկ իրականում բուհերի ռեկտորներին ընտրում են իշխանությունները` խորհուրդների փոխարեն: Ասել է թե` Արմեն Մուրադյանը նույնպես ռեկտոր կդառնա, ըստ էության, ոչ մրցակցային պայմաններում:

Բժշկական համալսարանում վաղը կայանալու է հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է Միքայել Նարիմանյանի հրաժարականի եւ նոր ռեկտորի պաշտոնակատարի հարցը: Նախկին նախարար Արմեն Մուրադյանի օգնական Տաթեւիկ Գրիգորյանը ռեկտորի պաշտոնում նրա հնարավոր նշանակման մասին մեր հարցմանն ի պատասխան միայն փոխանցեց, որ Մուրադյանը հրավիրված է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նիստին: Իսկ նույն այդ խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ առողջապահության նախկին նախարար Մուրադյանը բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի թեկնածուն է լինելու:

Ինքը` բժշկական համալսարանի դեռեւս գործող ռեկտոր Միքայել Նարիմանյանը, վստահեցնում է, որ ոչ մեկը իրեն չի պարտադրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում գրել: Պատճառաբանելով վարչական աշխատանքից հրաժարվելու իր մտադրությունը` նա ասաց. «Ինձ համար շատ կարեւոր է իմ բժշկական մասնագիտությունը, իմ գիտական գործունեությունը եւ դասավանդումը: Այս տարիների ընթացքում, ինչ ես հիմնականում զբաղվում եմ ադմինիստրատիվ աշխատանքով, բավականին արտահայտված կարոտ ունեմ այդ երեք ուղղության նկատմամբ: Դրա համար կարծում եմ, որ հնարավոր կլինի այդ կարոտը հագեցնել: Ես ձեզ հետ լրիվ անկեղծ եմ»:

Միքայել Նարիմանյանը Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվել է ընդամենը 2015 թվականին, իսկ այսօր` այսպիսի շրջադարձ: Մեկ տարի առաջ, երբ կրկին առաջադրվում էր ռեկտորի պաշտոնում, չէ՞ր զգում բժշկի մասնագիտությամբ զբաղվելու այդ կարոտը, այն ժամանակ չունե՞ր դրան վերադառնալու մտադրություն:

«Ինչո՞ւ չունեի, ես միշտ փորձել եմ զուգորդել, բայց քանի որ գնալով ինձ մոտ ավելի մեծ ցանկություն է առաջանում... Օրինակ դասախոսություն կարդալու ժամանակ չունեմ, չնայած շատ եմ ուզում»,- պատասխանեց նա:

Բժշկական համալսարնի ռեկտորը հերքեց այն տեղեկությունները, թե պաշտոնից հրաժարումը պայմանավորված է բուհի խոշոր վարկերով: «Չէ, չէ, բացարձակ: Մենք վարկային լավ պատմություն ունենք: Եթե ձեզ հետաքրքրում է բուհի վարկային պատմությունը, մենք հրապարակել ենք ինտերնետ կայքում»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more