ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և Դոնի-Ռոստով-Երևան չվերթով Հայաստան տեղափոխվել 1962 թ. ծնված Գոռ Խաչատրյանը, որը 1994 թ. մայիսի 16-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Կողոպուտը, որը կատ արվել է առանձնապես խոշոր չափերով):
Խափանման միջոցը՝ կալանք:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Գ. Խաչատրյանը փոխանցվել է Կոտայքի բաժնի ծառայողներին: