shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։
Ոստիկաններն ու քննիչները Վանաշեն գյուղի բնակիչ Թագուհի Ճիրոյանի տանը հայտնաբերել են 13-ամյա Գագիկ Մինասյանի դին։
Ոստիկաններին և քննիչներին տատը հայտնել է, որ պայթյունից կարճ ժամանակ առաջ երեխան ձեռքին ինչ-որ փամփուշտներ եկել է տուն և տատը հարցրել է․- բալես, էդ ինչեր են,- իսկ երեխան պատասխանել է․- հեչ տատի, փչացած բաներ են՝ խաղում եմ։ Երեխայի դուրս գալուց հետո տատը պայթյուն է լսել, որից հետո դուրս գալով հայտանբերել է թոռանը մահացած։
Գ․ Շամշյանի տեղեկություներով երեխան սովորում էր Վանաշենի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում և բնակվում էր տատի ու մոր՝ Սիլվա Մինասյանի հետ։ Հայրը 12 տարուց ավելի է գտնվում է արտերկրում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում