▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանոթ չեմ Նժդեհի գաղափարախոսությանը. նախարարը կանդամակցի ՀՀԿ-ին

 

Armtimes.com-ը գրում է. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հետեւելու է վարչապետ Կարեն Կարապետյանի օրինակին եւ դիմում է գրելու ՀՀԿ-ին անդամակցելու նպատակով: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Իգնատի Առաքելյանը՝ նշելով, որ ինքն իրեն համարում է թիմային մարդ եւ թիմի հետ կանդամակցի ՀՀԿ-ին:

«Դիմում դեռ չեմ գրել, այսօր կգրեմ»,- ասաց Իգնատի Առաքելյանը՝ նշելով, որ ՀՀԿ-ի գաղափարախոսությունն իրեն մոտ է: Մեր  հարցին ի պատասխան նա ասաց, որ ոչ մի բան չի կարող ասել նժդեհական գաղափարախոսության մասին: Մեր ճշտող հարցին՝ ծանո՞թ եք Նժդեհի գաղափարախոսությանը, գյուղատնտեսության նախարարը պատասխանեց. «Ոչ, ծանոթ չեմ»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more