Ինձ ահավոր տանջում ա էն հարցը, թե մարդիկ որտեղից են իմանում զինվորական տեխնիկաները ումնա: Իսկանդերը ռուսիննա, մերը չի: Ժողովուրդ , եթե ինչ-որ մեկը լուրջ տեղեկություն ունի սրա մասին խնդրում եմ ասեք, թե որտեղից եք դա իմացել: Բոլոր տեսակի՝ պաշտոնական ու ոչ պաշտոնական, աղբյուրներով ստուգել եմ , գրված է ՝ Իսկանդեր ունեն ՌԴ ԶՈւ-ն և ՀՀ ԶՈւ-ն:
Հիմա, եթե անկապ հայտարարություն եք տարածում, անկապ ստատուսներ եք գրում , հավատացեք դուք ոչինչով չեք տարբերվում ընտրություն կեղծողներից, ատկատներով միլիոններ աշխատողներից: Ավելին ասեմ ՝ ում դեմ որ պայքարում եք դուք նրանց արժանի եք:
Կոնկրետ փաստ կամ տեղեկություն, եթե կա խնդրում եմ կիսվեք ինձ հետ: