▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանգլադեշը կդառնա առաջին սուննի մահմեդական երկիրը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը.Բագրատյան

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով.

«Երեկ օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ քննարկմանն եմ ներկայացրել «1971թ Բանգլադեշում Պակիստանի բանակի կողմից իրականացրած բենգալացի ժողովրդի ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու» օրենքի նախագիծը։ Այդ ժամանակ սպանվել է մինչև 3 մլն բենգալացի։ Նյութերն ինձ տրամադրել է իմ լավ բարեկամ Թարուն Չշիդրոուն։ Յախյա խանը 1971-ին հրամայել էր վերացնել բենգալացի ժողովրդին։ Միևնույն ժամանակ հույս կա, որ Բանգլադեշը կդառնա առաջին սուննի մահմեդական երկիրը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more