▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ կադրեր Արմենակ Ուրֆանյանի դիրքից. թշնամու խրամատը` մոտ 50 մետր հեռավորության վրա

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Տեղադրում եմ կապիտան Արմենակ Ուրֆանյանի դիրքից նկարած կադրերս:

Թշնամու խրամատը մոտ 50 մետր հեռավորության վրա է գտնվում այդ դիրքից, սա իրար ամենամոտ դիրքերից մեկն է: Տեսանյութի մեջ պարզ երևում է, թե հայկական բանակի կողմից իրականացրած պատժիչ գործողություններից հետո ինչ տեսք է ստացել թշնամու խրամատը ու դիտակետը: Հայ զինվորները այնպիսի ջարդ են տվել թշնամու զորքին, որ խրամատը ու դիտակետը վերանորոգելը անիմաստ գործ է եղել ու ստիպված մի քիչ այն կողմում նորն են սարքել: Ձախ կողմում արդեն ոչնչացված դիտակետն է, իսկ աջ կողմում նոր կառուցածը, որը ամեն պահի կարող է նախկինի բախտին արժանանա, եթե Ալիևի համար կռվողները որոշեն իրենց խելոք չպահեն:

Այս դիրքում են կռվել կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոնբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, այս դիրքն է 150 ազերի ահաբեկիչներից ազատագրել մայոր Էդիկ Մալոյանը իր 4 ընկերների հետ: Ի տարբերություն թշնամու դիրքի մեր դիրքը վաղուց վերականգնված է ու հիմա ավելի ամուր ու ապահով է:

Տեսանյութի մեջ երևում է, որ թշնամու դիտակետը հենց մեր զինվորների բռի մեջ է, ինչը չես կարող ասել մեր դիտակետի մասին , քանի որ ավելի խորքում է ու թշնամու համար անտեսանելի:

Հ.Գ. Հայ զինվորին բարի ծառայություն:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more