▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա հայը հային ինչ-որ կոպեկների համար կսպանի՞

a1plus.am-ը գրում է.«Ցավոք սրտի, երբ որ ես նայեցի իրենց հարեւան երիտասարդի եւ տաքսիստի նկարին, իսկապես հասկացա՝ ինչ բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ է տիրում:  Բա հայը հային ինչ-որ կոպեկների համար կսպանի՞, շատ ցավալի է, շատ դաժան է»,- մեզ հետ զրույցում ասում է «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը։ Նա Կարեն Վարդանյանի հետ  12 տարի աշխատել է. «Թող չնեղանան մեր կուսակից ընկերները, բայց մեր կուսակցության մեջ երեւի ամենապայծառ եւ հանճարեղ ուղեղը Կարենն էր»:

Դանիել Իոաննիսյանը նշում է՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Կարենի բնակարանի գումարը հետ ստանան. «Անկախ նրանից, որ Կարենն այլեւս չկա, ես չեմ ուզում, որ բնակարանի վաճառքից ստացված գումարը Գեւորգը եւ իր հարազատները վայելեն»։

34- ամյա Կարեն Վարդանյանը ընտանիք չուներ, Դանիել Իոաննիսյանը մտածում է այդ գումարն ուղղել բարեգործական նպատակների. «Մարդկանց օգնում էր անշահախնդրորեն, անսահման, ինքը նույնիսկ անծանոթ մարդկանց արձագանքում էր, ինքը ընդհանրապես  չուներ թշնամիներ»:

Իսկ  Արշակ Սադոյանն ավելացնում է՝ սպանողներն ամենախիստ պատիժը պետք է կրեն. «Մարդակերությունը պետք է մեր երկրում պատժվի։  Ցմահ բանտարկություն առնվազն, առնվազն»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more