▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսօր Նիկոլ Փաշինյան-ը և ՔՊ-ն վերջնական խայտառակ եղան Գյումրիում». Նարեկ Պարոնյան

Օգտատեր Նարեկ Պարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Նիկոլ Փաշինյան-ը և ՔՊ-ն վերջնական խայտառակ եղան Գյումրիում։
Թե Սարիգը, թե ԱԱԾ-ն, թե Գյումրիի ՔՊ-ականները Նիկոլին զեկուցել էին, որ Նիկոլը Գյումրիում, մեղմ ասած, չսպասված հյուր է։
Փաշինյանն էլ, իբր, խայտառակ չլինելու և վատ ընդունելության չարժանանալու համար որոշել էր իր հետ Գյումրի տանել ՔՊ-ի ողջ անձնակազմին՝ Պապիկյան Սուրիկից և Պոնչից սկսած, վերջացրած ՔՊ-ի մանր-մունր տասովշիկներով։
Բայց արդյունքը շատ վատ եղավ Նիկոլի համար. չնայած հարյուրավոր մարդկանց, ում Նիկոլը իր հետ տարել էր Գյումրի, Գյումրիի բնակչությունը շատ վատ ընդունեց Փաշինյանին և իր թայֆային։
Մեր սիրելի Գյումրեցիները ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց թասիբը և արհամարանքը Նիկոլի և ՔՊ-ական երևույթների հանդեպ։
Հ.Գ. Նիկոլ՝ հույս ունեմ անձամբ համոզվեցիր, որ Գյումրիում շանս չունես, մտածի, լավ մտածի բայց չխմես»:

Դիտեք նաև՝

Գյումրիում կուսակիցների հետ գալա-միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության պատճառների մասին, հայտարարել է.

«Վերջին տարիներին մեզ ամենաշատն ինչի՞ համար են քննադատում, որ մենք, խոստանալով թալանվածը հետ վերադարձնել, այդ գործում այնքան էլ մեծ հաջողություններ չունենք: Ես համաձայն չեմ. այն, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, ինչ-որ չափով այդ գործընթացի շարունակությունն է:

Գյումրիի ավագանու հետ խնդիր առաջացավ, երբ ՀՀ վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների և նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրու կարևոր սիմվոլներից մեկը՝ «Սև բերդ»-ն, ապօրինի սեփականաշնորհվել է և պետք է վերադարձվի համայնքին:

Գլխավոր դատախազությունը սահմանված կարգով դիմել էր Գյումրիի ավագանուն, որպեսզի ավագանին այդ գույքը համայնքին վերադարձնի: Իհարկե, որոշակի պայմաններում «ՔՊ» Գյումրու ավագանին հանդես եկավ նախաձեռնությամբ և այդ պայմաններում կողմ քվեարկեց, բայց, ըստ էության, դա բավարար չէր. պետք է պարզվեր, որ Գյումրիի քաղաքապետարանը պետք է դատարանում պաշտպանի այդ հայցը: Բայց ամենակարևորը՝ ներդրվում է նոր ինստիտուտ հենց Գյումրիում և ամբողջ ՀՀ-ում, որն արդեն ոչ թե քաղաքական որոշումների, այլ ինստիտուցիոնալ ձևով պետք է համայնքներում իրականացնի ապօրինի սեփականաշնորհված կամ ժողովրդի լեզվով ասված թալանվածը հետ վերադարձնելու գործը:

Այստեղ էր, որ առաջացավ քաղաքական ճգնաժամ: Գյումրու ավագանու մի մասը, հրաժարական տալով, ցույց տվեց, որ ինքը հրաժարվում է սպասարկել այդ օրակագը: Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more