ՀՀ բնապահպանության նախարարության և «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի համատեղ ուժերով այս պահի դրությամբ գործում է 11 հանրային լողափ՝ 32.46 հա մակերեսով, որից 3-ը ծառայությունների մատուցմամբ լողափեր են, իսկ 8-ը՝ կարճատև հանգստի համար նախատեսված առանց ծառայությունների լողափեր:
11 հանրային լողափերից 7-ը ստեղծվել են ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 527-Ն և 07.06.2012թ. թիվ 752-Ն որոշումներով, իսկ 4-ը առանձնացվել են «Սեւան» ԱՊ-ի կողմից:
2014, 2015 թվականների «Սեւան» ԱՊ-ի ռեկրացիոն գոտում գործող հանրային լողափերի մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լողափերն աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ: 2016թ. լողաշրջանի ընթացքում հանրային լողափերից օգտվել են մեծ թվով հանգստացողներ՝ 160-180 հազար մարդ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ավելացնել ծառայությունների մատուցմամբ ևս 1 հանրային լողափ: