Ես ճի՞շտ եմ նկատել, որ Երևանում ապրող մարդկանց մոտ 1/3-ն օգտվում է այնպիսի բջջային հեռախոսներից, որոնց արժեքն ամսեկան միջին աշխատավարձից բարձր է: Էլ չեմ ասում այն բջջայինների տարածման մասին, որոնց արժեքը մի քանի միջին աշխատավարձի է հասնում:
Եվ թանկարժեք հեռախոսները հիմնականում տարածված են երիտասարդների, մասնավորապես, աշակերտների և ուսանողների մոտ: Պարզ է, որ ուսանողների ճնշող մեծամասնությունը չի աշխատում, աշխատելու դեպքում էլ դժվար է իր աշխատած գումարը տար և թանկարժեք հեռախոս գներ, քանի որ եթե աշխատում է, ուրեմն գումարի կարիք ունի, որը նրան անհրաժեշտ է առաջնային ծախսերի, այդ թվում և՝ ուսման վարձը վճարելու համար: Այնպես որ ստացվում է, որ ծնողներն են այդքան թանկ հեռախոսներ գնում իրենց ուսանող և աշակերտ երեխաների համար:
Հարց այն չէ, թե ինչու՞ են գնում. իրենց երեխաներն են, ծնողներն ինչպես խելքները հասնում է, այդպես են փչացնում երեխաներին:
Հարց ուրիշ է. ինչու՞ են ոչ աշխատանքային եկամուտ ունեցող ծնողներից շատերը դժգոհում Հայաստանից, երկրի իշխանություններից և իրենց կյանքից, եթե նման հնարավորություններ ունեն այս երկրում, և ինչու՞ այդ նույն ծնողները կամ նրանց երեխաները պետք է ուզենան իշխանափոխություն:
Ես ճի՞շտ եմ նկատել, որ Երևանում ապրող մարդկանց մոտ 1/3-ն օգտվում է այնպիսի բջջային հեռախոսներից, որոնց արժեքն ամսեկան միջին աշխատավարձից բարձր է: Էլ չեմ ասում այն բջջայինների տարածման մասին, որոնց արժեքը մի քանի միջին աշխատավարձի է հասնում:Եվ թանկարժեք հեռախոսները հիմնականում տարածված են երիտասարդների, մասնավորապես, աշակերտների և ուսանողների մոտ: Պարզ է, որ ուսանողների ճնշող մեծամասնությունը չի աշխատում, աշխատելու դեպքում էլ դժվար է իր աշխատած գումարը տար և թանկարժեք հեռախոս գներ, քանի որ եթե աշխատում է, ուրեմն գումարի կարիք ունի, որը նրան անհրաժեշտ է առաջնային ծախսերի, այդ թվում և՝ ուսման վարձը վճարելու համար:
Այնպես որ ստացվում է, որ ծնողներն են այդքան թանկ հեռախոսներ գնում իրենց ուսանող և աշակերտ երեխաների համար:
Հարց այն չէ, թե ինչու՞ են գնում. իրենց երեխաներն են, ծնողներն ինչպես խելքները հասնում է, այդպես են փչացնում երեխաներին:Հարց ուրիշ է. ինչու՞ են ոչ աշխատանքային եկամուտ ունեցող ծնողներից շատերը դժգոհում Հայաստանից, երկրի իշխանություններից և իրենց կյանքից, եթե նման հնարավորություններ ունեն այս երկրում, և ինչու՞ այդ նույն ծնողները կամ նրանց երեխաները պետք է ուզենան իշխանափոխություն:
Մովսես Դեմիրճյան