«Փաստինֆո»-ն գրում է.Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով այսօրվա դատական նիստում շարունակվել է գործի գրավոր նյութերի հետազոտումը: Մասնավորապես, դատաձգաբանական ու դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով հաստատվել է, որ դեպքի ժամանակ ընտանիքի տղամարդիկ արթուն են եղել և փորձել են պաշտպանվել: Փորձաքննություններից պարզվում է, որ ընտանիքի որդին՝ Արմեն Ավետիսյանը ոտքի վրա է եղել, իսկ ընտանիքի հայրը՝ Սերյոժա Ավետիսյանը, անգամ փորձել է ինքնաձիգից բռնելով պաշտպանվել:
Մանրմասները՝ սկզբաղբյուր կայքում