▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ատամնաբույժ լինելը վիրավորա՞նք է. Հրաչյա Ռոստոմյանը` Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մասին

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն երեկ իր ելույթում, անդրադառնալով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի այն հայտարարությանը, թե որակյալ ֆուտբոլիստներով կհամալրի թիմը, ասել էր, որ ավելի լավ կլինի նա զբաղվի ատամնաբույժի գործունեությամբ: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ: -Պարո՛ն Ռոստոմյան,  Ռուբեն Հայրապետյանի ելույթը Ձեր մասին վիրավորանք համարո՞ւմ եք, թե ոչ: -Այսինքն՝ ատամնաբույժ լինելը վիրավորա՞նք է: Ես իմ առաջին մասնագիտությամբ ստամատոլոգ եմ, բոլորը գիտեն, դասավանդել եմ պետական բժշկական համալսարանում և նաև երկու տարի աշխատել եմ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում, որպես ստամատոլոգ: Ես շատ հպարտանում եմ իմ մասնագիտությամբ: Յուրաքանչյուր մարդ այս երկրում, եթե չեմ սխալվում անգամ սահմանադրությամբ է ամրագրված, որ յուրաքանչյուր մարդ կարող է արտահայտվել այն ամենը, ինչ ուզում է: Ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերվում է մեր հարգարժան ֆուտբոլի ֆեդերացիային և հատկապես պարոն Հայրապետյանին, նա ազատ է իր գործունեության մեջ: Ֆուտբոլը ոչ միայն մարզաձև է, այլ այն  կարող է բոլոր հայ ժողովրդին միացնել, կարող է տարանջատել, իսկ հաղթանակների դեպքում բոլորս համախմբվում ենք : Բնականաբար, շատ ուրախ ենք, որ կարողացանք ինչ-որ բանով օգուտ տալ, որ գործը առաջ գնա և, սկսած յուրաքանչյուր քաղաքացուց, վերջացրած ֆուտբոլի պատասխանատուից,  բոլորս էլ ուզում ենք, որ մեր երկրի, նամանավանդ, սպորտի վիճակը լինի բարձր. այլ մարզաձևերը` կլինի մենապայքարային, թե ֆուտբոլ, թե մյուս այլ խաղային մարզաձևեր,  էական չի : Եվ էական չի, որ ֆեդերացիան է, և որ ֆեդերացիայի նախագահն է: Մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեր երկիրը արձանագրի հաջողություններ, որովհետև փոքր երկիր լինելով մեր մարզաշխարհում այսօր բավական ճանաչելի ենք և պատրաստ ենք ամեն ինչ անել, որ ֆուտբոլի ազգային հավաքականը, այսպես ասած,  ընկնի հաղթանակների ցիկլի մեջ: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ 

armlur.am-ը գրում է. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն  իր ելույթում, անդրադառնալով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի այն հայտարարությանը, թե որակյալ ֆուտբոլիստներով կհամալրի թիմը, ասել էր, որ ավելի լավ կլինի նա զբաղվի ատամնաբույժի գործունեությամբ:

Այս առնչությամբ կայքը զրուցեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ:

-Պարո՛ն Ռոստոմյան,  Ռուբեն Հայրապետյանի ելույթը Ձեր մասին վիրավորանք համարո՞ւմ եք, թե ոչ:

-Այսինքն՝ ատամնաբույժ լինելը վիրավորա՞նք է: Ես իմ առաջին մասնագիտությամբ ստամատոլոգ եմ, բոլորը գիտեն, դասավանդել եմ պետական բժշկական համալսարանում և նաև երկու տարի աշխատել եմ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում, որպես ստամատոլոգ: Ես շատ հպարտանում եմ իմ մասնագիտությամբ:

Յուրաքանչյուր մարդ այս երկրում, եթե չեմ սխալվում անգամ սահմանադրությամբ է ամրագրված, որ յուրաքանչյուր մարդ կարող է արտահայտվել այն ամենը, ինչ ուզում է: Ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերվում է մեր հարգարժան ֆուտբոլի ֆեդերացիային և հատկապես պարոն Հայրապետյանին, նա ազատ է իր գործունեության մեջ: Ֆուտբոլը ոչ միայն մարզաձև է, այլ այն  կարող է բոլոր հայ ժողովրդին միացնել, կարող է տարանջատել, իսկ հաղթանակների դեպքում բոլորս համախմբվում ենք :

Բնականաբար, շատ ուրախ ենք, որ կարողացանք ինչ-որ բանով օգուտ տալ, որ գործը առաջ գնա և, սկսած յուրաքանչյուր քաղաքացուց, վերջացրած ֆուտբոլի պատասխանատուից,  բոլորս էլ ուզում ենք, որ մեր երկրի, նամանավանդ, սպորտի վիճակը լինի բարձր. այլ մարզաձևերը` կլինի մենապայքարային, թե ֆուտբոլ, թե մյուս այլ խաղային մարզաձևեր,  էական չի : Եվ էական չի, որ ֆեդերացիան է, և որ ֆեդերացիայի նախագահն է: Մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեր երկիրը արձանագրի հաջողություններ, որովհետև փոքր երկիր լինելով մեր մարզաշխարհում այսօր բավական ճանաչելի ենք և պատրաստ ենք ամեն ինչ անել, որ ֆուտբոլի ազգային հավաքականը, այսպես ասած,  ընկնի հաղթանակների ցիկլի մեջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more