Armtimes.com-ը գրում է.
Արդեն մի քանի օր է՝ խանութները չեն ստանում կամ շատ քիչ տեսականի են ստանում «Աշտարակ կաթ» ընկերությունից: Երեւանի փոքր կենտրոնի խանութներից մեկում մեզ տեղեկացրին, որ եթե վերջին մի քանի օրերին հատուկենտ ապրանքատեսակներ ստանում էին, ապա այսօր նշված ընկերությունից ապրանք ստանալու օրն էր, սակայն ընկերության առաքիչները չեն եկել:
Պատճառը, ըստ շուկայում տարածված տեղեկությունների, այն է, որ ընկերությունը արտադրանք չի տալիս: Դա էլ իր հերթին պայմանավորված է նրանով, որ միլիոնավոր դրամների պարտքեր է կուտակել՝ սկսած կաթ մատակարարող հասարակ գյուղացիներից, աշխատակիցներից, վերջացրած հեռուստաընկերություններով, որոնք գովազդում են ընկերության արտադրանքը:
Ստեղծված իրավիճակի, լուծման հնարավորությունների մասին փորձեցինք զրուցել ընկերության ներկայացուցիչների հետ: Որեւէ հեռախոսահամարի պատասխանող չգտնվեց: Զանգահարեցինք նաեւ ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Ափոյանին: Կրկին ապարդյուն: Նրա անձնական հեռախոսին եւս պատասխանող չգտնվեց:
Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի (նշված համայնքում «Աշտարակ կաթ»-ը մասնաճյուղ ունի) ղեկավար Վահան Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը եւս փնտրում է Ափոյանին, սակայն չի գտնում:
- Ես էլ եմ իրեն ման գալիս, զանգում եմ, չի վերցնում:
- Ինչո՞ւ եք ման գալիս:
- Պարտք է, հարկային պարտավորություններ ունի, չի տալիս:
- Ինչքա՞ն է պարտք:
- 700 հազար դրամից ավելի:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում