▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Գուրգենի վիճակը ծանր է. բժիշկները հույս չեն տալիս

Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 16-ին ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Գուրգեն Սարգսյանը: Զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր ԼՂ զինվորական հոսպիտալ: 

Armtimes.com-ը գրում է, որ Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակում այսօր էլ որեւէ փոփոխություն չեղավ: Ավելին, գնալով բժիշկներն ավելի ու ավելի քիչ հույս են տալիս, որ 19-ամյա Գուրգենն գիտակցության կգա:

Գուրգեն Սարգսյանի հայրենի Հորբատեղ համայնքի ղեկավար Գագիկ Սանդրոսյանն ասաց, որ խոսել է զինծառայողի հարազատների հետ: «Հարազատներից մի քանիսն արդեն հետ են եկել, ծնողներն ու մի քանի հարազատներ դեռ Ղարաբաղում են, ասում են, որ բժիշկները հույս չեն տալիս: Վիճակը գնալով ավելի է վատանում»,- փոխանցեց գյուղապետը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more