▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Խանդոյանին տեղափոխել են ապակին կոտրված ցուրտ պատժախուց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբորը՝ Արարատ Խանդոյանի նկատմամբ այսօր կիրառվել է կարգապահական տույժ եւ նրան 5 օրով  տեղափոխել են պատժախուց:

«Պատժախուցը գտնվում է նկուղային հարկում, ցուրտ ու խոնավ եւ պատուհանի ապակին կոտրված է, ցուրտը ներթափանցում է խուց»,- քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից նման հայտարարություն է տարածել Արարատ Խանդոյանը:

Արարատ Խանդոյանը նաեւ գրել է, որ  այդ պատժախուց տանելով հաշվի չեն առել իր առողջական վատ վիճակը: Արցախյան պատերազմի տարիներին նա բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել:

xandoyan-2

xandoyan-1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more