▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկա 2 օրերի ընթացքում մինչև 30 աստիճան ցուրտ կգրանցվի

«Դժվարանցանելի են Դիլիջանի, Ոսկեպարի ոլորանները, Գորիս, Սիսիան, Վանաձոր, Ալավերդի, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհների առանձին հատվածներ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԱԻՆ ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը:

Նրա խոսքով՝ Հանրապետությունում 27 օրվա ընթացքում գրանցվել է 1312 պատահար: Դրանք հիմնականում եղել են հրդեհներն ու արգելափակումները: Զոհվել են վեցը, իսկ տուժածները 121-ն են եղել: Հաջողվել է փրկել 8 հոգու կյանք.

«Ունեցել ենք 402 արգելափակման դեպք.հաջողվել է դուրս բերել 2000-ից ավելի տրանսպորտային միջոց, 5000-ից ավելի քաղաքացու օգնություն է տրամադրվել: Ստեղծվել են վրանային հենակետեր՝ Մարտունի-Նորատուս ճանապարհի 3-րդ կիլոմետրին, Ծիլքար գյուղի մոտակայքում և Սիսիան-Գորիս հատվածում»,-տեղեկացրեց Հովհաննես Խանգելդյանը:

ՏԿԱԻՆ ՃԿԱԿ պետը նշեց, որ առաջիկա 2 օրերի ընթացքում բարձրադիր գոտիներում մինչև 30, իսկ ավելի ցածրադիր հատվածներում՝ 15-20 աստիճան ցուրտ կգրանցվի.

«Դա նշանակում է, որ ջրագծերի, ջերմագեներատորային սարքերի շահագործման դեպքում շատ ուշադիր պետք է լինել: Ցանկալի է, որ սառեցման վտանգ ներկայացնող ջրագծերի հատվածներում ջուրը մի փոքր բաց թողնել, որպեսզի հոսքն ապահովվի և խնդիրներ չառաջանան»,-նշեց Հովհաննես Խանգելդյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more