▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյան, էդ ո՞նց ա տենց լինում․ Չախոյան

Արթուր Չախոյանի գրառումը՝ կից տեսանյութով․

«Ավինյան, կասե՞ս, բոլորս հասկանանք՝ ոնց եղավ, որ վերջին տված քո ասուլիսի ժամանակ ասում էիր՝ Կարինե Անդրեսյանի հետ ծանոթացել եք, երբ նշանակվել է էդ ANIF-ի ծրագրի ղեկավար, բայց հետո ասում ես՝ ինքը քեզ զանգել է մինչև ղեկավար նշանակվելը։

Էդ ո՞նց ա տենց լինում։

Ու հետո, որ ասել էիր՝ «ներազդեցություն չեմ ունեցել» Կարինե Անդրեսյանի նշանակվելուն, ապա ո՞նցա լինում, որ հենց քո խոսքերից պարզ է դառնում՝ դու ասել էիր Կարինե Անդրեսյանին․ «Եթե դու վստահ ես, որ կարող ես, որովհետև դու ոլորտի մասնագետ չես, դու կառավարիչ ես, բայց ոլորտի մասնագետ չես, խնդրեմ, եթե դու վստահ ես»։

Այսինքն՝ եթե Կարինե Անդրեսյանը վստահ չլիներ, Տիգրան Ավինյանի պատմած ձևից պարզ է դառնում, որ նա կմիջամտեր իր նշանակվելուն։

Այդտեղից էլ հարց է առաջանում՝ բա էլ ո՞նց եղավ, որ Տիգրան Ավինյանը ներազդեցություն չի ունեցել այդ ամենում։

Այսինքն՝ հենց Տիգրան Ավինյանի խոսքերից դուրսա գալիս այն, որ ANIF-ը իր կնոջ ընկերուհուն գումարա փոխանցել գործից չհասկացող մարդուն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more