1in.am-ը գրում է.
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Նունե Տ.-ի գործի դատական քննությունը :
40-ամյա Նունեն մեղադրվում էր սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նա 2016 թվականի ապրիլի 3-ին հաղորդում է տվել ոստիկանությունում, որ 2013 թվականից մինչև 2015 թվականի մայիս ամիսը իր ծանոթ Արմենը դանակի սպառնալիքով 3 ամիսը մեկ անգամ բռնաբարել է իրեն, ինչպես նաև իրենից հափշտակել է տարբեր ապրանքներ, 100 հազար դրամ գումար, իսկ հերթական բռնաբարության ընթացքում էլ գաղտնի հափշտակել է իր «Սամսունգ» բջջային հեռախոսը՝ իրեն պատճառելով 30 հազար դրամի նյութական վնաս:
Դատարանում Նունե Տ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե ամուսնալուծված է, ունի երկու չափահաս երեխա:
Լոռեցի Արմենին մինչև գործի քննությունը գիտեր, նրա հետ համարյա չէր շփվում, նա էր իրեն պարբերաբար զանգահարում: 2013 թվականից մինչև 2015 թվականի մայիսը Արմենը 6 ամիսը մեկ անգամ տարբեր պատրվակներով ներխուժել է իր բնակարան, իր նկատմամբ բռնություն է գործադրել, դաժան ծեծի է ենթարկել ու բռնաբարել է իրեն:
Ամեն անգամ ինքը փորձել է դիմադրել, բղավել, օգնության կանչել, բայց ամեն անգամ կորցրել է գիտակցությունը:
2015 թվականի մայիսին իրեն հերթական անգամ բռնաբարելուց հետո Արմենը գաղտնի հափշտակել է իր 30 հազար դրամ արժողության բջջային հեռախոսը, ինչպես նաև մոտ 100 հազար դրամ:
Ամբաստանյալ Նունեն հայտնել է, թե ինքը երբեք այդ Արմենի հետ սիրային կապի մեջ չի եղել, ինքը նրան չի զանգել, իսկ նրա զանգերին էլ պատասխանել է միմիայն «կոպտելու համար»:
Ինքն այդ Արմենին երբեք իր տուն չի հրավիրել, թույլ էլ չի տվել, որ նա մուտք գործի իր բնակարան: Բայց նա ամեն անգամ «ներխուժել է գաղտնի՝ կամ կողպեքը բացելու միջոցով, կամ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից»:
Մի անգամ Արմենը թակել է իր տան մուտքի դուռը, ինքը չի բացել, բայց տեսել ու լսել է, որ Արմենն իր մասին խոսում է հարևանուհու հետ:
Ամբաստանյալը հայտնել է, թե իրեն հայտնի է, որ 2015 թվականին երբ Արմենը «ներխուժել է» իր տուն, իրեն տեսանկարահանել է բջջային հեռախոսով: Ինքը նրա հետ այդ ժամանակ որևէ հարաբեություն չի ունեցել, բայց ձևացրել է, թե լավ է վերաբերվում, իրենք ընկերներ են: Ձևացրել է մի պայմանով, որ նա վերադարձնի իր հեռախոսը…
Դատաքննության ավարտին ամբաստանյալ Նունե Տ.-ն ուղղում է մտցրել իր ցուցմունքում: Նա հայտնել է, թե Արմենը 2012 թվականից մինչև 2015 թվականի մայիսը տարբեր պատրվակներով ներխուժելով իր բնակարան՝ իրեն դաժան ծեծի է ենթարկել ու բռնաբարել ոչ թե 6 ամիսը, այլ՝ տարին մեկ անգամ…
Տուժող Արմենը հայտնել է, թե 2013 թվականին է ծանոթացել Արագածոտնի մարզի բնակչուհի Նունեի հետ: Միմյանց հեռախոսահամարներ են փոխանցել՝ հետագայում շփումը շարունակելու համար: Սկզբում շփվել են հեռախոսազանգերով, հետո սկսել են հանդիպել ու սեռական հարաբերություն են ունեցել փոխադարձ համաձայնությամբ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում