▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհայտ անձինք երկու ժամ խաթարել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատանքը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել տվյալներ:

Համաձայն դրանց ՝ 2016թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, մոտ 20 ավտոմեքենաներով ինքնությունը չպարզված մի խումբ անձինք. դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, անտեսելով քրեակատարողական հիմնարկում ծառայություն իրականացնող հերթապահ խմբի գլխավոր մասնագետի օրինական պահանջը, իրենց ավտոմեքենաները կայանել են քրեակատարողական հիմնարկի արգելապատնեշի մուտքի առջև և սահմանափակել քրեակատարողական հիմնարկի տարածք ազատ ելումուտը՝ այդ կերպ մոտ երկու ժամ տևողությամբ խաթարելով «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի բնականոն գործունեությունը:

Փաստի առթիվ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more