▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամբողջ աշխարհն Ամանորի ֆիլմեր նայեց, մենք՝ հնդկական սերիալների կրկնություն

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հիշո՞ւմ եք չէ, որ ասում էի Հայաստանը Հնդկաստան են որոշել դարձնել: Այդ ժամանակ դեռ 2 հնդկական սերիալ էր մեր եթերում: Իսկ հիմա չկա մի հայկական հեռուստաալիք, որ հնդկական սերիալ չցուցադրի: 

Ամանորին, երբ ամբողջ աշխարհի թվ-ները ցուցադրում են ամանորի ֆիլմեր, մուլտֆիլմեր, հետաքրիր տոնական հաղորդումներ, մերոնք մեզ համար տոն էին կազմակերպել՝ առավոտից երեկո ցուցադրեցին հնդկական սերիալներ ու ֆիլմեր: Որ ալիքը միացնում ես Ռամը ողջունում է քեզ: Լավ, եկեք ընդունենք,որ կա հասրակության մի մաս, որը նայում է դա, բայց դա չի նշանակում, որ մյուսներին էլ պետք է պարտադրեք: 

Արդեն սպասում եմ, որ այս ամառ խանութներում սկսելու են սարի ու հինա վաճառել, որ դա էլ հագնենք, հետո կսկսեն կովին սուրբ կենդանի համարել ու արgելել կովի միս ուտել: 

Երևի ընտրություններից առաջ մարդկանց ուղեղները լվալու ինչ-որ ծրագիր են փորձարկում Հայաստանում, ու մենք էլ փորձաճագարներն ենք:

Լիլիթ Վանեցյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more