▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը մտահոգված է ԱՄՆ-ում մարդու իրավունքների ոտնահարմամբ

«ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի երրորդ կոմիտեյում ադրբեջանական պատվիրակությունը կոչ է արել ԱՄՆ-ին համագործակցել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների հետ և դադարեցնել ոստիկանության կողմից աֆրոամերիկացիների սպանությունները։

ԱՄՆ-ն իր հերթին Ադրբեջանից պահանջել էր ազատել քաղբանտարկյալներին և հետևել Վենետիկի հանձնաժողովի հորդորներին սահմանադրական բարեփոխումների իրականացման ճանապարհին։

Սիրտս վկայում է, որ Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցների օրինագիծը մոտ ժամանակներս Կոնգրեսում կրկին կքննարկվի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի միջազգային իրավունքի մագիստրոս, նույն համալսարանի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more