▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադամյան Աթաբեկ, բա գնա Ճամբարակում շենքեր կառուցի․ Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ ԱՐԾՎԱՇԵՆՑԻ ՊԵՏՐՈՍԻ և «ՔԱՎՈՐ ՊԵՏՐՈՍԻ» արկածները ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐՈՒՄ

Արծվաշենցի Ադամյանները նախաձեռնել են Հին Արաբկիրցինների, արաբկիրյան երկու տների խորհրդանշական ավարտի գործողությունը: Սակայն նրանք չեն գիտակցել, որ իրենց կանոնավոր և դիտավորյալ գործողությունները` 100-ամյա տների և այգիների ավերը, միլիոնավոր տարիների բազալտե շերտի վերացումը, ընդերքին անհանգստություն պատճառելը ծիսակատարություն է` նրանք ծիսականորեն նշում են իրենց Պետրոս Պապի, Ադամյանների տան «կյանքի» ավարտը: Այս գործողությունը կոչվում է «Դոմիցիդ» և «Դոմիթանազիա»:

Ադամյանները կտրված լինելով Աստծո հետ կապից չեն պատկերացնում, որ անշունչ առարկաները, ներառյալ այգիները, տներն ու ընդերքն ունեն և՛ հոգի, և՛ ոգի։

Պատմամշակույթային միջավայրը գետնին հավասարեցնլը, ապա նրա ընդերքը հորատելը ֆիզիկական ներգործության ակտ է: Նման համագործակցության մասին առկա են ապացույցներ, ինչպիսիք են բաց բաց աղբյուրների տվյալները:

Նոր Արաբկիրը զավթող և քանդող` Ադամյանների գործունեության պատմություն

Ադամյան Աթաբեկը ծնվել է Արծվաշենում, ուսուցիչ է, ամուսնացել է Գայանե Վերդյանի հետ և ունի երեք որդի` Վահրամ, Պետրոս, Մհեր անուններով, ունի նաև հարսներ ու թոռներ:

Վահրամ, Պետրոս և Մհեր Ադամյանները մինչև Հայաստանի Հանրապետությունում առևտրային գործունեությամբ զբաղվելը, 90-ականների սկզբին մեկնել են խոպան` Ուկրաինա: Հետո վերադարձել են և հիմնել են «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ն և սկսել Հայաստան ներմուծել տարբեր ապրանքանիշեր՝ «Sandora», «Садочок», «Хортица», «Царская», «Зеленая марка»՝ դառնալով Հայաստանում դրանց պաշտոնական ներկայացուցիչը: Այսինքն, միջին կարգի օղի և հյութ վաճառողներ են:

Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալները հայտնաբերել ենք, որ «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ն, գրանցման համար 282.110.05012, գրանցվել է 07.16.2024 թվականին: «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ -ում բաժնետեր են` Ադամյան Աթաբեկը (21.242 %, ուղղակի մասնակցություն) և Վերդյան Գայանեն (68.153 %, անուղղակի մասնակցություն):

«ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ն շուրջ մեկ շաբաթ է Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոց 11-13 հասցեում` նախկինում այգի և 100-ամյա տների տարածքում իրականացնում է լայնածավալ քանդման աշխատանքներ` փորում է մեծածավալ հոր, հանում է բազալտային շերտը, պատճառում վնասներ հարակից շենքերի բնակիչներին, ընդհուպ ստեղծելով վթարային իրավիճակ, որի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 15-ամյա աղջիկ երեխա:

Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոց 11-13 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից Վահրամ Ադամյանին (ով գնել է սույն հասցեում գտնվող 100-ամյա սեփական տները, այգիները և ձեռք է բերել շենքերի բակային տարածքները, ով նաև Աթաբեկ Ադամյանի և Գայանե Վերդյանի որդին է) 18.09.2023 թվականին տրամադրվել է նախագծման թույլտվություն (հ.01/18-07/1-Դ-112575-671): Նախագծվող շենքի տեղադիրը ներառում է անմիջական հարևանություն` Երևանի Վրացական և Նաիրի Զարյան փողոցների 4 շենքերի և մեկ սեփական տան ( Վրացական 2,4,6 և Նաիրի Զարյան 15, 15 ա) անմիջական հարևանությամբ` 3-5 մետր հեռավորությամբ զավթելով բակային տարածքները: Սույն փաստաթղթով նախատեսվող շինարարությունը դասվում է 4-րդ (բարձր) ռիսկայնության օբյեկտների շարքին:

Վահրամ Ադամյանն ունենալով հ.01/18-07/1-Դ-112575-671 նախագծման թույլտվություն, վաճառել է նախագծման թույլտվության հիմք հանդիսացող հողը իր ծնողներին պատկանող «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ին, որին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձ Տիգրան Ավինյանը տվել է չարաբաստիկ` թիվ 01150-02-1985-24 շինարարության թույլտվությունը:

Այսինքն, այժմ Նոր Արաբկիրի հիմնադիրների հողը պաշտոնապես` իրավաբանորեն ոչնչացնում են Ադամյան Աթաբեկը և Վերդյան Գայանեն:

Նոր Արաբկիրը զավթող և քանդող` Ադամյանների Արծվաշենի ժառանգության մասին

Ադամյան Աթբեկը արծվաշենցի է: Արծվաշենը ազատագրելու և Ճամբարակը շենացնելու փոխարեն եկել է Երևան, քանդում է իմ պապերի հիմնադրած Նոր Արաբկիրը:

Հինավուրց հայկական Արծվաշենը, պաշտոնապես մտնում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի վարչատարածքային կազմի մեջ, ունի էքսկլավի կարգավիճակ, սակայն 1992 թվականի օգոստոսի 8-ից հանցավոր պայմանավորվածությունների հետևանքով փոխանցվել է թշանմիներին` թուրքերին:

Արծվաշենցի Աթաբեկը չի գնում Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք, չի գնում իր նախնիների` հանգուցյալների հողը շենացնելու:

Արցվաշենցի Աթաբեկ Ադամյանը, ով Նոր Արաբկիրի հիմնադիրների հողը ոչնչացնում է և տները «Դոմիցիդի» է ենթարկում օրեր առաջ՝ մարտի մեկին, հրապարակում էր արել որից մեջբերում եմ` «Այո,1992-ին մենք կորցրեցինք մեր չքնաղ ծննդավայրը, բայց, համոզված եմ, չենք կորցրել ու չենք կորցնելու ԱՐԾՎԱՇԵՆՑՈՒ հպարտ ու ազատատենչ ոգին, որը մեզ միշտ ԱՐԾՎԱՇԵՆՑԻ Է պահելու: Չկասկածեք՝ այդ Ոգին, եթե ոչ մեզ, ապա մեր որդիներին կամ թոռներին մի օր առաջնորդելու է դեպի ԱՐԾՎԱՇԵՆ: ԱՐԾՎԱՇԵՆՑԻ մեծահասակներն այդ ՊԱՏԳԱՄՆ են թողել մեզ ու եկող հետագա սերունդներին: Իսկ մեր մեծերի խոսքը մեզ համար օրենք է:»:

Ադամյան Աթաբեկ, եթե այսպիսի նախադասություններ գրել և հրապարակել գիտես, բա գնա Ճամբարակ ինչու չես «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ով հող գնել Ճամբարակում, ինչու չես շենքեր կառուցում ճամբարակում: Վերոնշյալ նախադասություններ գրողին ինչպես հավատալ, ինչպես հավատալ նրա հայ լինելուն, եթե իր նախնիների, ծնողների շիրիմները թուրքին թողած եկել է ավերում է ցեղասպանությունից փրկված Նոր Արաբկիր հիմնադրած արաբկիրցիների տները և հողերը` ՀԱՅՐԵՆԻՔԻ ընդերքը:

Ադամյան Աթաբեկ մի քանի ամիս առաջ էլ գրել էիր, մեջբերում եմ` «Պատգամ թոռնիկ Արեգին Ես ու դու՝ ընտանիքի ավագն ու կրտսերը… Կյանքի օրենք է, մեկը եկել, տեսել, վայելել է ընտանեկան սերն ու ջերմությունը, ապրում է իրեն հատկացված օրերը, և ինչպես Գեղամ Սարյանն է գրել, «ապրողներին օրհնելով» պետք է հեռանա, մյուսը նոր է աշխարհ եկել, դեռ նոր պիտի թրծվի աշխարհի թոհուբոհի մեջ, Մարդայնանա: Նա պետք է հարցեր տա ու փորձի պատասխաններ գտնել: Արե՛գ, թոռնի՛կս, համոզված եմ ՝ քեզ կօգնեն, ու դու շատ հարցերի պատասխաններ կգտնես: Մանկությանս օրերին ինձ ասել են, որ աշխարհը մի հանելուկ է: Ես որոնել ու չեմ գտել աշխարհ-հանելուկի պատասխանը: Ու հիմա քեզ եմ հանձնում որոնման իմ Բանալին: Դու էլ որոնի՛ր: Որոնի՛ր գրքերի մեջ, սիրո, նվիրումի, ընտանիքի մեջ, թախիծից մինչև երջանկություն ընկած ճանապարհին, որոնի՛ր մարդկային խղճի մեջ ու հարցրու ինքդ քեզ, թե ինչո՞ւ ենք աշխարհ եկել… Եթե կարող ես, թեթևացրու բեռն աշխարհի… Հիշենք՝ մենք բոլորս՝ ես, դու և եղբայրներդ, Պետրոս պապի այսօր ապրող բոլոր ժառանգներս, պարտք ունենք տոհմի ու մեր անմիջական նախնիների առջև: Հարցնենք ինքներս մեզ. «Ի՞նչ կլիներ, եթե նրանք չլինեին…»: Պատասխանը պարզ է. «Մենք մենք չէինք լինի, ուրիշ կլինեինք կամ չէինք լինի ընդհանրապես…»: Ուրեմն»:

Ադամյան Աթաբեկ դարձել ես ծերունի, սակայն մանկությունիցդ առ այսօր չես գտել քեզ հուզող հարցի պատասխանը: Հերիք չէ, որ չես գտել դեռ ավելին այդ չգտածդ՝ քեզ չբավարարած պատասխանի փնտրտուքի ժառանգությունը, փոխանցել ես անմեղ Արեգին:

Ադամյան Աթաբեկ ձեր տոհմը և ձեր Պետրոս Պապը հանգչում է Արծվաշենի գերեզմանատանը, և եթե խոսում ես պարտքից, և եթե ձեր պապը «Քավոր Պետրոսը» չէ, ապա հավաքի ծանր տեխնիկադ իմ պապերի հողից, իմ պապերի հիմնադրած Նոր Արաբկիրից և այն տար Ճամբարակ համայնք վերադարձրու պարտքդ տոհմիդ և անմիջական նախնիներիդ հանդեպ:

Իսկ կյանքի առեղծվածի` աշխարհ-հանելուկի մասին, որ դու լինելով զառամյալ ծերունի դեր չգիտես, որն է, ապա ասեմ.

Ասեմ որպես ԱՐԱԲԿԻՐՑԻ, Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի, Արաբկիր քաղաքի Համազասպ Աղայի և մանկավարժ Հայկուհու թոռան, հորս՝ Համազասպ Փոստանջյանի դստեր Զարուհի Փոստանջյանի անունից`

Հայ մարդու, ՀԱՅՐԵՆՔ կորցրած հայի կյանքի առեղծվածն է.

Արգելել ընդհանրապես հայի տուն քանդանելը,

Արգելել հային քանդել նոր քաղաք հիմնադրած հայի տունը և այգին,

Արգելել Ճամբարակ համայնքի` Արծվաշենի վեականգման, վերահայեցման, փոխարեն թրքացնել (քանդել) ցեղասպանությունից փրկված հին արաբկիրցիների կողմից Նոր Արաբկիր քաղաքը,

Արգելել Նոր Արաբկիրի դիմագծից պահպանված բնատեսք պատմամշակույթային ժառանգությունը ոչնչացնելը,

Արգելել շեղվել Նոր Արաբկիրի դիմագծից` Թամանյանական Նախագծի բնատեսքից:

«Ուրեմն» նախ կյանքի առեղծվածի բանալի այս խոսքերը փոխանցի ինքդ քեզ, հետո որդիներիդ` Վահրամին, Պետրոսին, Մհերին դրանք իրագործելու դեպքում անմեղ թոռներդ, այդ թվում անմեղ Արեգը կարիք չեն ունենա կյանքի բանալին գտնելու փնտրտուք կատարել:

Շարունակելի

Զարուհի Փոստանջյան

9 մարտի, 2025 թվական

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more