shamshyan.com-ի տեսանյութում. 34-ամյա կասկածյալը հայտնել է, որ պատճառը եղել է խանդը։ Նրանք ինչ-որ ժամանցի վայրում գինովցել են, որից հետո եկել են տուն, որտեղ բնակվում են վարձակալական հիմունքներով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ 3-րդ փողոցի 17 տանը կնոջ դի կա։