▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3000 մետր բարձրության վրա վիշապ քարակոթողներ են գտել

Արդեն մի քանի տարի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը վիշապ քարակոթողների ուսումնասիրության ծրագիր է իրականացնում Արագածի, Գեղամա լեռներում և այլ վայրերում: 

«Այս պեղումներն առաջին հերթին բացառիկ են նրանով, որ  3000 մետրի վրա են գտնվել, քանի որ որպես կանոն հնագիտական հուշարձանները Կովկասում 2400 մետրից չեն անցնում: 2012 թվականին Արագածի հարավային լանջերին՝ մոտավորապես 3000 մետր բարձրության վրա, մենք հայտնաբերեցինք մի լանդշաֆտ, որտեղ մեծ քանակությամբ վիշապներ էին կուտակված: Լանդշաֆտը հետաքրքրիր էր նրանով, որ իր նախնական վիճակում էր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայ-գերմանական արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանը՝ հավելելով.

«Հայաստանի համար նմանատիպ պեղումները կարևոր են, որովհետև ցույց են տալիս, որ Հայաստանը բացառիկ է ու համեմատելի չէ այլ երկրների հետ:

Վիշապ քարակոթողների վերջին տարվա հետազոտությունների արդյունքում, հիմնվելով նախնական տվյալների վրա՝ կարող ենք ասել, որ սրանք Ք.Ա 3-րդ հազարամյակի վերջում, 1-ին հազարամյակի առաջին կեսին են պատկանում»:

Քարակոթող է հայտնաբերվել նաև Գառնի տաճարի տարածքում, որտեղ Վանի թագավորները սեպագիր արձանագրություն են թողել, ինչից հետևում է, որ դրանք վաղ են, քան Վանի թագավորության շրջանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more