▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 տարվա վաղեմության մանկական քաղցրավենիք վաճառելու հետքերով.պարզաբանում են Daroink-ից

 

 

«Նման դեպք անհնար է տեղի ունեցած լինի»,- նշեց Daroink ապրանքանիշի առաքման բաժնի տնօրեն Կորյուն Դանիելյանը՝ անդրադառնոլավ երեկ Asekose.am-ի կողմից անդրադարձած Daroink ապրանքանիշի՝ երեք տարվա վաղեմություն ունեցող քացրավենիքի վաճառքին:

Daroink ապրանքանիշի առաքման բաժնի տնօրեն Կորյուն Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է և որ իրենց գործարանում նման դեպք անհնար է տեղի ունենա: 

Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեն ժամկետի պիտակի փոփոխությանը, Կորյունը նշեց, որ դա նրանց մեղավորությունը չէ և վստահեցրեց, որ ինչ-որ մեկը ցանկանում է սևացնել իրենց անունը:

Asekose.am-ը խորհուրդ տվեց գնալ այդ քաղցրավենիքի հետքերով և նախքան ենթադրություններ անելը ստուգել, թե ինչ պատասխան են տալիս այդ ամենի վերաբերյալ տվյալ խանութում:

«Մենք անպայման կգնանք այդ խանութ և կպարզենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել, որ նման թյուրիմածություն է ստացվել: Միգուցե վաճառո՞ղն է փոխել պահպանման ժամկետի պիտակը»:

Տեղեկացնենք, որ ժամեր անց Asekose.am-ը կապ հաստատեց առաքման բաժնի տնօրենի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ խանութում նշեցին, որ այո նման բան եղել է, և գնորդը հետ է վերադարձրել քաղցրավենիքը, ինչից հետո վաճառողուհին այն գցել է աղբը:

«Չեմ կարող բացատրել, թե ինչու է վաճառողուհին այն դեն նետել այն դեպքում, երբ մենք հնարավորություն ենք տալիս չվաճառված ապրանքը հետ վերադարձնել ու փոխարինել այն նոր ապրանքով»:

Asekose.am-ը կապ հաստատեց նաև գնորդի հետ, ով նշեց, որ հետ վերադարձի օրը վաճառողուհին, հասկանալով ստեղծված իրավիճակը, բորբոքվել է և շատ խիստ տոնով նշել.

«Հիմա կզանգեմ Daroink-ի մենեջերին և տես, թե դրանց ինչ կանեմ մեր խանութի անունը գցելու համար»:

Իհարկե, ստեղծված խառնաշփոթից մի փոքր դժվար է հասկանալ, թե ով ում անունն է գցում, բայց փաստը մնում է փաստ՝ վաճառվել է երեք տարվա վաղեմության քաղցրավենիք:

Հիշեցնենք, որ երեկ Asekose.am-ի ընթերցողներից մեկը լուսանկարներ էր տրամադրել` տեղեկացնելով, որ  իր փոքրիկների համար Daroink ապրանքանիշի մանկական քաղցրավենիքից է գնել Երևանի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խանութներից մեկից: Սակայն պարզվել է, որ քաղցրավենիքը հին է՝ երեք տարվա վաղեմություն ունի: «2013 թվական» նշված պիտակի վրա ամրացված է նոր՝ «2016 թվական» պիտակը:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more