▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 տարվա վաղեմության մանկական քաղցրավենիք են վաճառել… Գնորդն ահազանգում է

Asekose.am-ի ընթերցողներից մեկը լուսանկարներ է տրամադրել` տեղեկացնելով, որ  իր փոքրիկների համար  Daroink ապրանքանիշի մանկական քաղցրավենիքից է գնել Երևանի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խանութներից մեկից: Սակայն պարզվել է, որ քաղցրավենիքը հին է՝ երեք տարվա վաղեմություն ունի: «2013 թվական» նշված պիտակի վրա ամրացված է նոր՝ «2016 թվական» պիտակը:

Ցավալի է, որ անգամ երեխաների դեպքում է անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերվում որոշ արտադրողների կողմից:

Asekose.am-ը պատրաստ է հարթակ տրամադել նաև հակառակ կողմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more