▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

29-ամյա երիտասարդն առևանգել է ու կրակելու սպառնալիքով թալանել տղային` նրան մեղադրելով քրոջը նեղացնելու մեջ

1in.am-ը գրում է.

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվեց Խաչատուր Զոհրաբյանի գործի դատական քննությունը:

29-ամյա Խաչատուր Զոհրաբյանին մեղադրանք էր առաջադրվել շահադիտական դրդումներով անչափահասին առևանգելու, նրա նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 7-րդ կետերով և 175 հոդվածի 1-ին մասով:

Խաչատուրը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, վերջին անգամ 2013 թվականին Ռուսաստանում դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Այս գործով Խաչատուրը կալանքի տակ է 2016 թվականի հուլիսի 1-ից:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2016 թվականի մայիսի 8-ին, ժամը 17-ի սահմաններում Խաչատուրը տաքսի է նստել, պատվիրել է իրեն Շենգավիթով տանել Փարաքար:

Ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, երբ Խաչատուրը տաքսիով անցնում էր մարզահամերգային համալիրի մոտով, ցայտաղբյուրի մոտ մի պատանու է տեսել միայնակ կանգնած: Պատանին 15 տարեկան Ազատ Գ.-ն էր:

Խաչատուրը որոշել է վախեցնել անծանոթ տղային ու նրանից հափշտակություն կատարել:

Նա կանգնեցրել է տաքսին, մոտեցել է տղային ու նրան մեղադրել է իր քրոջը նեղացնելու համար. «Արա՛ դո՞ւ ես իմ քրոջը բան ասել» : Երբ Ազատը պնդել է, թե ինքը ոչ մեկի քրոջը չի նեղացրել, Խաչատուրը պահանջել է, որ Ազատը իր հետ նստի տաքսի, գնան քրոջ մոտ, թող քույրը նրան տեսնի ու ասի՝ նա՞ է եղել նեղացնողը, թե՞ նա չի եղել:

Անչափահասին այդպես խաբելով՝ տաքսի է նստեցրել ու վարորդին պատվիրել է իրենց տանել Հրազդանի կիրճ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more