▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20 տարվա անպտղությունից հետո զինծառայողի ընտանիքում զույգ է ծնվել

 

Ս.թ. նոյեմբերի 17-ին “Շենգավիթ” ԲԿ-ում 40ամյա Գ.Խ.-ն զույգ աղջիկներ է լույս աշխարհ բերեց 20 տարվա երկար սպասումից հետո:

Զինծառայող ամուսինները դիմել էին “Շենգավիթ” Բկ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն, որտեղ էլ խնդիրը հայտաբերելուց հետո, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի պատասխանատվությամբ կատարվել էր արտամարմնային բեղմնավորում ՝ Պաշտպանության նախարարության ֆինասական աջակցությամբ:

Բաղձալի հղիության արդյունքից հետո ս.թ. դեկտեմբերի 17-ին “Շենգավիթ” ԲԿ-ի գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանի միջամտությամբ կատարվել է կեսարյան հատում, ծնվել են զույգ աղջիկներ՝ 1450 գրամ քաշով և 46սմ հասակով:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանի մեկնաբանությամբ երեխաները ծնվել են  բավարար վիճակում: Կյանքի առաջին ժամերի ընթացքում մեկ երեխայի մոտ սկսել է զարգանալ շնչառական խնդիրներ և ինչպես կլինիկական հետազոտության արդյունքում պարզվել է՝ երեխայի մոտ առկա է եղել փափուկ քիմքի ուռուցքանման գոյացություն, որն էլ հենց ստեղծել է մեխանիկական շնչարգելություն: Նորածինը տեղափոխվել է մասնագիտացված կլինիկա, որտեղ հաստատվել է ախտորոշումը և   կատարվել է վիրահատություն՝ հեռացվել է ուռուցքանման գոյացությունը: Ըստ մասնագիտացված կլինիկայի  տեղեկատվության վիրահատությունը ընթացել է հարթ և նորածնի վիճակը համապատասխանում է կրած վիրահատությանը:

Մայրը և մյուս փոքրիկը գտնվում են բավարար վիճակում և պատրաստվում են դուրս գրվել հիվանդանոցից:

Առողջություն ենք մաղթում փոքրիկին, իսկ 20 տարի անց երջանկության բերկրանքը ճաշակած ծնողներին խաղաղ և երջանիկ օրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more