▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

16 դոլարային միլիոնատեր ԱԺ-ում. Ուշագրավ տվյալներ

lragir.am-ը գրում է. 2017 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԱԺ մոնիտորինգ ծրագիրն ամփոփում է հնգամյա դիտարկման արդյունքներն ու 5-րդ գումարման խորհրդարանի գործունեությունը ներկայացնում` ըստ մշտադիտարկման  հիմնական ուղղությունների:

 

Թեմատիկ ամփոփումներից առաջինը ներկայացնում է պատգամավորների գույքի ու եկամուտների հայտարարագրերի դիտարկման արդյունքները:

 

Ինչպիսի՞ն էր պատգամավորների դրամական միջոցների և եկամուտների պատկերը Ազգային ժողովի 5-րդ գումարման սկզբին, ինչպե՞ս է այն փոխվել 4 տարիների ընթացքում, ի՞նչ պատկեր կա գումարման ավարտին: «ԱԺ մոնիտորինգե ծրագիրն ուսումնասիրել ու համեմատել է 2012 և 2016 թվականներին պատգամավորների ներկայացրած հայտարարագրերը: Տվյալները մշակվել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջում հրապարակված տեղեկությունների  հիման վրա:

 

Ամփոփվել են հայտարարագրերի «Տարեկան եկամուտ» և «Դրամական միջոցներ» բաժիններում նշված ցուցանիշները:

 

Ուշագրավ փաստեր հայտարարագրերի դիտարկումից

 

- 2012-2015 թթ. ամենաշատը՝ 2,7 մլն դոլարով, աճել են Աշոտ Արսենյանի դրամական միջոցները։ 2012թ. սկզբին նա հայտարարագրել է 1,5 մլն դոլարին, 2015-ի վերջին՝ 4,2 մլն դոլարին համարժեք դրամական միջոցներ։

 

- 2012-2015 թթ. ամենաշատը՝ 23,1 մլն դոլարով, նվազել են Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները։ 2012-ի սկզբին նա հայտարարագրել է 57,5 մլն, 2015-ի վերջին՝ 34,4 մլն դոլար։ Ընդ որում, Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցների նվազումը արձանագրվել է 2015 թվականի ընթացքում (2015-ի սկզբին նա հայտարարագրել է շուրջ 134 մլն դոլարին համարժեք դրամական միջոցներ

 

- Դրամական եկամուտների փոփոխությամբ առաջին տեղում ՀՀԿ խմբակցությունն է, որի պատգամավորները միասին 2015 թ. ստացել են 3 անգամ ավելի շատ եկամուտ, քան 2012-ին (9.5 մլրդ դրամ՝ 3 մլրդ-ի դիմաց)։

 

- 2015 թ. վերջի դրությամբ ԱԺ-ում եղել է 16 դոլարային միլիոնատեր:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Մյուս տվյալներըզեկույցում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more