▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

12-րդ դասարանի աշակերտները երկրորդ կիսամյակում իրենք կորոշեն, թե ինչ առարկաներ սովորել

 

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հրաման է ստորագրել  հանրակրթական ուսումնական հաստատություններում 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը հաստատելու մասին: ՀՀ ԿԳՆ-ից այսօր տեղեկացրել են, որ ընթացակարգով նախատեսվում է հետեւյալը.

Ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում, մինչեւ դեկտեմբերի 1-ը ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողները գրավոր դիմում են հաստատության տնօրենին՝ հայտնելով 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից  ընտրված առարկաների ցանկը: Միասնական քննություններ հանձնող սովորողները ցանկում ներառում են միասնական քննական առարկաները: 
Եթե հաստատության ուսումնական պլանով նախատեսված որեւէ առարկա(ներ) դասարանի սովորողներից ոչ մեկը չի ընտրել, ապա այդ առարկային(ներին) ուսպլանով հատկացված ժամաքանակը վերաբաշխվում է տվյալ դասարանի սովորողների կողմից ընտրված ուսումնական առարկաներին, եւ կազմվում է տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի ուսումնական պլանը: 

Սովորողը մասնակցում է միայն իր ընտրած առարկաների դասարանային ուսումնական պարապմունքներին: Սովորողը մասնակցում է արտադասարանային ուսումնական պարապմունքներին այն դեպքում, երբ դասացուցակով նրա շաբաթական բեռնվածությունը պակաս է 31 դասաժամից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more