Այն ամենը, ինչ քո մեջ պետք է սիրեի, 
 իրականում, այնքան քի’չ է, 
 իրականում` ողջը հենց այդ է: 
 
 Մոտակայքում թափառող շունը, բլուրը, ափը գետի, 
 տաղտուկը ամենօրյա, ամեն տեսակ դատարկ բաները, 
 վարսերը` ցորենի ոսկով ծփացող, 
 բույրը քո մարմնի, որ ինձ հետ է ամենուր, 
 օրվա ընթացքում ասած քո խոսքերը` 
 իմ դեմ և իմ օգտին:  
 Այդ ամենը այնքան քիչ է, 
 բայց չէ’ որ ես սիրում եմ այդ ամենը, 
 քանի որ սիրում եմ քեզ: 
 Թող որ նայես ու չնկատես ինձ, 
 թող որ գիշերը ինձ սիրես` 
 ատելով առավոտյան, 
 թող որ դու ճչաս` տրվելով ինձ, 
 և քո ճիչը լսեն փողոցում. 
 և թող հաճույքները, որոնց կտրվենք մենք, 
 դառնան նշանը մեր ազատության:
Խուլիո Կորտասար
Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե
Արգենտինացի  գրող Խուլիո Կորտասարին (1914-1984) ճանաչում են ողջ աշխարհում, որպես նոր  լատինաամերիկյան վեպի հիմնադիրներից մեկի, որպես նորարար-արձակագրի:
 Ընթերցողին ավելի քիչ է հայտնի Կորտասար-բանաստեղծը, թեև նա բանաստեղծություններ գրել է ողջ կյանքում:
      

