▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ–ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն կնոջը, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր

ՀՀ–ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս  դիահերձարանում էր

Հայաստանի օրենսդրության համաձայն՝  մարմինը կարող էին հանձնել միայն հարազատներին, բայց նրանք հրաժարվել էին Այշատից և չէին պատասխանում հարցումներին։  Հայաստանի իշխանությունները (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստացել էր զբաղվել այս հարցով) համաձայնել են վճարել հուղարկավորության համար, որպեսզի նրա մարմինը հանձնվի հողին։ Այշատի գերեզմանը գտնվում է գերեզմանատան առանձին հատվածում, որտեղ տապանաքարեր չկան։  

23 տարեկան Այշատ Բայմուրադովան փախել էր Չեչնիայից և կորել Երևանում 2025 թվականի հոկտեմբերի 15-ին: Նա գնացել էր ոմն Կարինա Իմինովայի հետ հանդիպման, իսկ մի քանի օր անց նրան մահացած էին գտել։ ՀՀ իրավապահները նրա սպանության մեջ կասկածում են Իմինովային և Չեչնիայում ծնված Սաիդ-Համզաաթ Բայսարովին։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին