▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր դռները բաց են բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը. Կստեղծենք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ դաշինք կկազմեն բոլոր նոր ուժերի հետ, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը։ Դաշինքը կկոչվի «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ»։

«Մեր ժողովուրդը մեզնից միասնականություն է ուզում, միասնականությունն է, որ կբերի ուժեղ  խաղաղություն, կուժեղացնի մեր երկիրն ու մեր բաժանված ազգը։ Պառակտումների ժամանակահատվածը պետք է մնա անցյալում։

Այսօր «Ուժեղ Հայաստանը» հայտարարում է՝ մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ստեղծել ուժեղ Հայաստան։

Մենք կստեղծենք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ»։

Միասին կկարողանանք արդարացնել մեր ժողովրդի  սպասելիքները, լուծել մեր ազգի առջև ծառացած խնդիրները։

Ի գործ»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին