▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղ է Խաչատուր Հունանյանը և ինչու նոր հրապարակումներ չի անում սոցիալական էջերում

Դերասան Խաչատուր Հունանյանը, ով հայտնի դարձավ «Քեզանից հետո» և «Բախում» հեռուստասերիալներից, ամիսներ շարունակ հանրության ուշադրության կենտրոնում է։

Բանն այն է, որ դերասանն ամիսներ առաջ հայտնել էր իր մոտ ախտորոշված արագ ընթացող քաղցկեղի մասին։ Նրան օգնության ձեռք մեկնեցին բազմաթիվ հայեր, և բոլորը սպասում էին լավ նորությունների, որոնք Խաչատուր Հունանյանը կհայտներ իր սոցիալական էջերում։

Դերասանը այդ ողջ ընթացքում տեսանյութերով կիսվում էր՝ պատմելով բուժման կուրսերի և Գերմանիա մեկնելու մասին։

Սակայն վերջին շրջանում Խաչատուր Հունանյանը նոր տեսանյութերով չի կիսվում իր սոցիալական էջերում, և այժմ տեղեկություններ չկան, թե ինչպես է նա և ինչպես է ընթանում նրա բուժման ընթացքը։

Աղբյուրն՝ այստեղ 

Դիտեք նաև՝ 

 

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես ավելին